«Պրակտիկ կենսանվտանգություն և կենսաբանական ռիսկերի գնահատում» խորագրով դասընթաց

Կայացել է «Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» ընկերության փորձագետների կողմից կազմակերպված «Պրակտիկ կենսանվտանգություն և կենսաբանական ռիսկերի գնահատում» խորագրով 2019 թ. անդրանիկ դասընթացը:

Դասընթացն անցկացվել է տեսական և գործնական պարապմունքների ձևաչափով՝ ներառելով իրավիճակային վարժանքներ և իմիտացիոն խաղեր, ինչը հնարավորություն կընձեռի հետագայում լաբորատորիայում ներգրավված մասնագետներին ինչպես ավելի արագ կողմնորոշվելու, այնպես էլ առավել արդյունավետ ու վստահ գործելու լաբորատորիայում ստեղծված արտակարգ իրավիճակներում:

Դասընթացին մասնակցել են ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն», «Շիրակ», «Լոռի», «Տավուշ», «Գեղարքունիք», «Սյունիք» մասնաճյուղերի որակի կառավարման և կենսանվտանգության պատասխանատուները, «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոց ՓԲԸ-ի և «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի մասնագետները:

Ընթացիկ տարում «Ինտեգրված որակյալ լաբորատոր ծառայություններ» (IQLS) ընկերությունը շարունակելու է իրականացնել Հայաստանում լաբորատոր կարողությունների զարգացման ծրագիրը, որը ներառելու է աշխատաժողովներ, տեսական և գործնական դասընթացներ, որակի արտաքին գնահատում, ինչպես նաև աջակցություն անհրաժեշտ լաբորատոր փաստաթղթերի մշակման և վերանայման գործում: Գործընթացը նախատեսում է նաև ուղղորդող այցեր՝ տեղում աշխատակիցներին ուսուցանելու, աջակցելու դասընթացի ընթացքում ստացված գիտելիքների կիրառմանը, ինչպես նաև շտկելու մասնագիտական բացերը:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.