Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր. ուշադրության կենտրոնում արգանդի պարանոցի քաղցկեղն է

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանում կանանց շրջանում առավել տարածված քաղցկեղի տեսակներից է արգանդի պարանոցի քաղցկեղը։ Միայն 2018 թ. արձանագրվել է հիվանդության 69.000 նոր դեպք, որոնցից 30.000-ն ավարտվել է մահվան ելքով։ Մինչդեռ արգանդի պարանոցի քաղցկեղի զարգացումը, ի տարբերություն քաղցկեղի այլ տեսակների, հնարավոր է կանխրագելել պատվաստման միջոցով։

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ կրկին ցանկանում է հրավիրել հանրության ուշադրությունն այն փաստի վրա, որ մարդու պապիլոմավիրուսի դեմ (ՄՊՎ) ժամանակին պատվաստումը, արգանդի պարանոցի քաղցկեղի պարբերաբար սկրինինգի հետ մեկտեղ՝ հանդիսանում է կանանց շրջանում այս մահաբեր հիվանությունը կանխարգելելու լավագույն միջոցը։

Քաղցկեղի դեմ պայքարի հաջողության գրավականը հանդիսանում է բնակչության և առողջապահության բնագավառի մասնագետների ակտիվ ներգրավվածությունն այդ գործընթացում ինչպես իրենց երկրներում, այնպես էլ գլոբալ մակարդակում՝ անհրաժեշտ փաստերի, պավաստանյութերի և սկրինինգի ծառայությունների հասանելիությունը ապահովելու եղանակով։

Հիշեցնենք, որ 2017 թ.-ից արգանդի պարանոցի քաղցկեղի դեմ պատվաստումն ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության պատվաստումների ազգային օրացույցում։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.