Մասնակցում են ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը և Ռեֆերենս լաբորատոր կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Մելիք-Անդրեասյանը:
Համաժողովը հնարավորություն ընձեռեց ամրապնդել միջազգային գործընկերությունները, ներկայացնել Հայաստանի փորձն ու մոտեցումները, ինչպես նաև ծանոթանալ ոլորտի վերջին գիտական և մասնագիտական զարգացումներին։
Համաժողովի ընթացքում ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը ներկայացրեց նաև Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան Վարակաբանության և Միկրոբիոլոգիայի Ազգային հետազոտական ինստիտուտի հետ համատեղ իրականացված սերոլոգիական համաճարակաբանական հետազոտության արդյունքները։
ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնը շարունակում է իր ակտիվ և շարունակական գործունեությունը, իրականացնել միջազգային համագործակցություն և հետազոտություններ՝ ուղղված Հայաստանի հանրային առողջության պաշտպանությանը