Փոխանցողներով պայմանավորված վարակիչ հիվանդությունները փոխանցվում եմ մարդուց մարդ կամ կենդանուց մարդ արյունածուծ հոդվածոտանիների միջոցով։
Այս հիվանդությունների փոխանցող հիմնականում հանդիսանում են՝ տզերը, մոծակները, մլակները, լվերը և ոջիլները։
Փոխանցողներով պայմանավորված վարակիչ հիվանդությունները աշխարհի շատ երկրներում հանրային առողջապահության գերակա խնդիր են հանդիսանում և համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների պայմանավորում են վարակիչ հիվանդությունների ընդհանուր բեռի մոտ 17%-ը։
Փոխանցողներով պայմանավորված վարակիչ հիվանդություններին բնորոշ է արտահայտված սեզոնայնությունը և դրանց տարածումը սերտորեն կապված է կլիմայական փոփոխությունների հետ՝ բարձր ջերմաստիճանը և առատ տեղումները բարենպաստ պայմաններ են ստեղծում արյունածուծ հոդվածոտանիների բազմացման և զարգացման համար։ Այս հիվանդությունների տարածմանը նպաստում է նաև միջազգային զբոսաշրջության և համաշխարհային առևտրի աճը։
Փոխանցողներով պայմանավորված վարակիչ հիվանդությունները բազմազան են։ Հարուցիչներ հանդիսանում են բակտերիաները, վիրուսները, մակաբույծները։
Փոխանցողներով պայմանավորված հիվանդությունների շարքին են դասվում.
- Ժանտախտ
- Տուլարեմիա
- Բորելիոզ (Լայմի հիվանդություն)
- Տզային էնցեֆալիտ
- Մալարիա
- Լեյշմանիոզ
- Արևմտյան Նեղոսի տենդ
- Դեղին տենդ
- Ղրիմ-Կոնգո հեմոռագիկ տենդ
- Դենգե տենդ
- Զիկա տենդ և մի շարք այլ հիվանդություններ։
Փոխանցողներով պայմանավորված հիվանդություններով վարակվելուց խուսափելու համար խորհուրդ է տրվում՝
- կրել փակ հագուստ անտառային և պուրակային գոտիներ, ջրային տարածքներ այցելելիս
- օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
• օգտագործել հակամիջատային ցանցեր