Բրուցելոզ

Բրուցելոզը զոոնոզ հիվանդություն է, վարակը մարդկանց փոխանցվում է վարակված կենդանիներից: Հիվանդության վաղ ախտանշաններն են.

  • բարձր ջերմությունը
  • քրտնարտադրությունը
  • ընդհանուր թուլությունը
  • ախորժակի անկումը
  • գլխացավը
  • մկանացավը
  • հոդացավը:

Ախտանշաններ կարող են պահպանվել երկար ժամանակ, վերածվելով ծանր բարդություններով քրոնիկ հիվանդության:

Վարակի փոխանցումը մարդուն

Մարդկանց շրջանում վարակի փոխանցման մեխանիզմներն են. սննդային, կենցաղ-կոնտակտային, ինհալացիոն (հարուցիչներ պարունակող օդը ներշնչելու դեպքում), ջրային և տրանսպլացենտար:

Առավել հաճախ վարակը փոխանցվում է մարդուն հիվանդ կենդանու թերի թերմիկ մշակված մսի կամ չպաստերացված* կաթի և այդ կաթից պատրաստված կաթնամթերքն (օրինակ, կաթնաշոռ, թարմ (անալի) պանիր, կարագ, սերուցք) օգտագործելու արդյունքում:

Երկրորդ տեղում է վնասված մաշկային ծածկույթների և լորձաթաղանթների միջոցով հարուցիչների ներթափանցումը մարդու օրգանիզմ: Դա վարակման ռիսկ է ստեղծում կենդանիների հետ շփում ունեցող և կենդանիներին խնամող աշխատողների համար՝ սպանադ (մորթ) իրականացնողների, անասնաբույժների, կենդանատերերի, ինչպես նաև որոսորդների համար:

Բրուցելոզով վարակվելուց խուսափելու նպատակով խորհուրդ չի տրվում սննդում օգտագործել չպաստերիզացված կաթ և չպաստերիզացված կաթից պատրաստված կաթնաշոռ, կարագ, սերուցք, 60 օրից պակաս աղաջրում պահված պանիր, թերի թերմիկ մշակման ենթարկված միս: Մասնագիտական ռիսկերը կանխելու նպատակով խորհուրդ է տրվում կենդանիներին խնամելիս կիրառել անխատական պաշտպանության միջոցներ: Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.