Արևմտյան Նեղոսի տենդը հիմնականում մոծակների միջոցով փոխանցվող վիրուսային հիվանդություն է:
Մարդուց մարդուն վարակը չի փոխանցվում։
Վարակը ունի հստակ արտահայտված սեզոնայնություն՝ հունիսից մինչև հոկտեմբեր:
Հիվանդության բնորոշ ախտանշաններն են՝
- սաստիկ գլխացավ
- գլխապտույտ
- տենդ
- մկանացավ
- սրտխառնոց
- փսխում
- մաշկի ցանավորում
Ինչպե՞ս կանխարգելել
- Օգտագործել հակամիջատային ցանցեր
- Օգտագործել միջատավանիչ հատուկ միջոցներ և սարքեր
- Կրել փակ հագուստ անտառապուրակային գոտիներ և ջրային տարածքներ այցելելիս
- Հաճախակի ջրահեռացնել ջրի պահեստային տարաները, լվանալ և մաքրել դրանք
Հիվանդության ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Հաշվի առնելով հիվանդության սեզոնականությունը՝ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ամիսներ առաջ, ըստ ընթացքակարգի, իրականացրել է իրազեկման աշխատանքներ բուժաշխատողների և բնակչության շրջանում: