ԿԱՐՄՐՈՒԿ

Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, հարուցիչը Մորբիլի վիրուսն է (Morbillivirus): Վարակը փոխանցվում է մարդուց մարդուն օդակաթիլային ճանապարհով։ Վիրուսը խիստ վարակիչ է, և կարմրուկով վարակված մեկ անձը կարող է վարակել 10 չպատվաստված մարդկանցից 9-ին՝ սերտ շփման ժամանակ:

Հիվանդությունը սովորաբար սկսվում է տենդով, հազով, ռինիտով, կոկորդի ցավով, այնուհետև այս երևույթներին միանում է ցանը:  Մարդկանց ընկալությունը կարմրուկի նկատմամբ շատ բարձր է 95-96%: Գործնականում հիվանդացությունը ընկալ մարդկանց մոտ հասնում է 99-100%-ի։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդիկ են: Գաղտնի շրջանի տևողությունը 7-23 օր է, միջինը 10-14 օր։

Կարդալ մանրամասն

Բարդություններ.

Հաճախ հանդիպող բարդութուններից են՝ միջին ականջի բորբոքումը, լարինգիտը, լարինգոտրախեիտը, բրոնխիտները, թոքաբորբերը, հազվադեպ՝ էնցեֆալիտը։ Կարմրուկի ժամանակ թոքաբորբերը կարող են հանդիպել հիվանդության ցանկացած շրջանում։

Նյարդային համակարգի բարդությունները՝ էնցեֆալիտ, մենինգիտ, բնորոշ են ավելի մեծ տարիքի անձանց, ընթանում են շատ ծանր և տալիս բարձր մահացություն (մինչև 25%)։

Կանխարգելում.

Կարմրուկի կանխարգելման միակ անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է: Հայաստանի Հանրապետությունում Պատվաստումների ազգային օրացույցով նախատեսվում է երկու դեղաչափ համակցված ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) պատվաստում՝ 12 ամսականում և 4-6 տարեկանում: Միայն ժամանակին և լիարժեք պատվաստումները կարող են կանխել կարմրուկը և նրա հետևանքով առաջացած բարդությունները:

Պաշտպանվի՛ր, պատվաստվիր COVID-19-ի դեմ

Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.