⦁ Էնդոմետրիտը (REPR-EMET) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.պացիենտի մոտ մանրէի անջատում էնդոմետրիումի հեղուկի կամ հյուսվածքի նմուշների ցանքերում, ստացված վիրահատության ժամանակ պունկցիայի կամ խոզանակի բիոպսիայի մեթոդով.
2.պացիենտի մոտ առկա է ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ցավեր որովայնում կամ արգանդի ցավոտություն կամ թարախային արտադրություն արգանդից:
⦁ Նշում հաղորդման վերաբերյալ. հետծննդյան էնդոմետիտը հաղորդվում է որպես ներհիվանդանոցային վարակ, բացառությամբ այն դեպքերի, երբ ամնիոտիկ հեղուկը վարակվել է հոսպիտալացման պահին կամ պացիենտը հոսպիտալացվել է պտղապարկի պատռումից 48 ժամ անց:
⦁ Էպիզիոտոմիայի (շեքի հյուսվածքների հատում) հետևանքով զարգացող վարակները (REPR-EPIS) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1. պացիենտի մոտ առկա է թարախահոսություն էպիզիոտոմիայի հատվածից.
2. պացիենտի մոտ առկա է թարախակույտ էպիզիոտոմիայի հատվածում:
⦁ Հեշտոցային մանժետի (Vaginal cuff) վարակները (REPR-VCUF) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1.հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ առկա է թարախահոսություն հեշտոցից.
2.հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ առկա է հեշտոցային մանժետի թարախակույտ.
3.հիստերէկտոմիայից հետո պացիենտի մոտ մանրէի անջատում հեշտոցային մանժետից վերցված հեղուկի կամ հյուսվածքի ցանքից:
⦁ Նշում հաղորդման վերաբերյալ. հեշտոցային մանժետի վարակների մասին հաղորդում են որպես վիրաբուժական վերքիվարակօրգանի/տարածության (SSI-O), եթե վիրաբուժական վերքի վարակի (SSI) այլ չափանիշները համապատասխանում են (հիստերէկտոմիայից հետո 30 օրվա ընթացքում):
⦁ Տղամարդկանց և կանանց վերարտադրողական օրգանների այլ վարակները (REPR-OREP) (մակամորձիների, ամորձիների, շագանակագեղձի, հեշտոցի, ձվարանների, արգանդի կամ կոնքի այլ խորը հյուսվածքների՝ բացառությամբ էնդոմետրիտի կամ հեշտոցային մանժետի վարակների) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`
1. պացիենտի մոտ առկա է ախտահարված հատվածից վերցված հյուսվածքի կամ հեղուկի նմուշների ցանքից մանրէների անջատում.
2.պացիենտի մոտ առկա է ախտահարված հատվածի թարախակույտ կամ վարակի այլ դրսևորումներ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3.պացիենտի մոտ առկա է ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից երկուսը՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38 ° C), նողկանք, փսխում, ցավեր, զգայունություն, դիզուրիա և ստորև թվարկվածներից մեկի առկայություն`
ա. մանրէի անջատում արյան ցանքից.
բ. բժշկի կողմից դրված ախտորոշում: