ՀԱՏՈՒԿ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԴԵՊՔԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄՆԵՐ (NEO)

⦁ Կլինիկական սեպսիսը (NEO-CSEP) համապատասխանում է հետևյալ բոլոր երեք չափանիշներին՝
1. բուժող բժիշկը սկսել է սեպսիսի համապատասխան հակամանրէային բուժում առնվազն 5 օր,
2.արյան ցանքում մանրէ չի հայտնաբերվել կամ հետազոտություն չի իրականացվել,
3.այլ տեղակայման ակնհայտ վարակի բացակայություն և հետևյալ չափանիշներից 2-ը (առանց այլ ակնհայտ պատճառի)

ա. տենդ (> 38 °C) կամ մարմնի անկայուն ջերմություն (ինկուբատորը հաճախակի փոփոխում է ջերմաստիճանը) կամ հիպոթերմիա (< 36,5 °C).

բ. հաճախասրտություն (> 200/րոպե) կամ նոր/աճող հազվասրտություն (< 80/րոպե).

գ. մազանոթների լցման արագությունը > 2 վրկ.

դ. նոր կամ հարաճող ապնոէ(ներ) (> 20 վրկ).

ե. անբացատրելի մետաբոլիկ ացիդոզ.

զ. առաջին անգամ առաջացած հիպերգլիկեմիա (> 140 մգ/դլ).

է. սեպսիսի այլ նշան (մաշկի գույն (միայն եթե մազանոթի լցման արագությունը չի օգտագործվում), լաբորատոր նշաններ (C-ռեակտիվ սպիտակուց, ինտերլեյկին), թթվածնի պահանջի բարձրացում/անհրաժեշտություն (ինտուբացիա), պացիենտի ընդհանուր անկայուն վիճակ, ապաթիա):

⦁ Լաբորատոր հաստատված արյան հունի վարակը (NEO-LCBI) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն երկուսին՝ ջերմաստիճանը > 38 °C կամ < 36,5 °C կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, ապնոէ, մազանոթների լցման ժամանակի երկարում (արագության նվազում), մետաբոլիկ ացիդոզ, հիպերգլիկեմիա, արյան հունի վարակի այլ նշաններ, ինչպիսիք են ապաթիան, և հաստատված հարուցիչ, բացի կոագուլազա-բացասական ստաֆիլակոկերից, որոնք անջատվել են արյունից կամ ողնուղեղային հեղուկից (ուղեղ-ողնուղեղային հեղուկը ներառված է, քանի որ այս տարիքային խմբում մենինգիտը սովորաբար հեմատոգեն է, ուստի ուղեղ-ողնուղեղային հեղուկի ցանքի դրական արդյունքը կարող է դիտվել որպես արյան հունի վարակի վկայություն, նույնիսկ եթե արյան ցանքերը բացասական են կամ չեն հետազոտվել):

⦁ Նշում հաղորդման վերաբերյալ.

1.նորածնային արյան հունի վարակի ծագման մասին հաղորդվում է «BSI-ի origin» դաշտում.

2.եթե դեպքը համապատասխանում է լաբորատոր հաստատված արյան հունի վարակին (NEO-LCBI-ին) և կլինիկական սեպսիսին (NEO-CNSB-ին), հաղորդվում է որպես լաբորատոր հաստատված արյան հունի վարակ (NEO-LCBI):

⦁ Լաբորատոր հաստատված արյան հունի վարակ՝ պայմանավորված կոագուլազա-բացասական ստաֆիլոկոկերով (NEO-CNSB). համապատասխանում է հետևյալներից առնվազն երկուսին`
1.ջերմաստիճանը > 38 °C կամ < 36,5 °C կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, ապնոէ, մազանոթների լցման ժամանակի երկարում, մետաբոլիկ ացիդոզ, հիպերգլիկեմիա, արյան հունի վարակի այլ նշան, ինչպիսին է ապաթիան.

2.կոագուլազա-բացասական ստաֆիլակոկեր անջատվում են արյունից կամ կաթետերի ծայրից.

3.պացիենտի մոտ առկա է հետևյալ ցուցանիշներից մեկը. C-ռեակտիվ սպիտակուց > 2,0 մգ/դլ, անհաս/ընդհանուր նեյտրոֆիլ հարաբերակցությունը (I/T հարաբերակցություն) > 0,2, լեյկոցիտներ < 5/նլ, թրոմբոցիտներ < 100/նլ։

⦁ Նշում հաղորդման վերաբերյալ.

1. մեծահասակների շրջանում արյան հունի վարակի (BSI) հաշվետվություններին համապատասխան լինելու համար (ներառյալ երկրորդական BSI).

2.նորածնային արյան հունի վարակի (BSI)-ի ծագման մասին հաղորդվում է BSI-ի ծագման դաշտում.

3.եթե լաբորատոր հաստատված արյան հունի վարակի (NEO-LCBI-ի) և կլինիկական սեպսիսի (NEO-CNSB-ի) դեպքերի բնորոշումները համընկնում են, զեկուցվում է որպես լաբորատոր հաստատված արյան հունի վարակ (NEO-LCBI):

Թոքաբորբը (NEO-PNEU) համապատասխանում է հետևյալ բոլոր չափանիշներին

1. շնչառական խանգարումներ,

2. կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվել է նոր ինֆիլտրատ, կոնսոլիդացիա կամ հեղուկ պլևրալ խոռոչում,

3. առնվազն հետևյալ չորսի առկայություն ջերմաստիճանը > 38 °C կամ < 36,5 °C կամ մարմնի անկայուն ջերմություն, հաճախասրտություն կամ հազվասրտություն, տախիպնոէ կամ ապնոէ, հևոց, շնչառական արտադրությունների ավելացում, թարախային խորխարտադրություն, շնչառական արտադրություններից անջատված հարուցիչ, C-ռեակտիվ սպիտակուց > 2,0 մգ/դլ, անհաս/ընդհանուր նեյտրոֆիլների հարաբերակցություն (I/T) > 0,2:


⦁ Նեկրոտիկ էնտերոկոլիտը (NEO-NEC) համապատասխանում է նշվածներից որևէ մեկին`
1. նեկրոտիկ էնտերոկոլիտի ձևաբանական նշաններ.
2.առնվազն մեկ բնորոշ շեղում ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ (պնևմոպերիտոնեում, աղիքային պնևմատոզ, բարակ աղիքի անփոփոխ «կոշտ» գալարներ) գումարած նշվածներից առնվազն երկուսը՝ որոնք չունեն այլ բացատրություն. փսխում, որովայնի փքվածություն, կերակրելուց առաջ ստամոքսում առկա սննդի մնացորդային քանակ, չդադարող միկրոսկոպիկ կամ մակրոսկոպիկ արյուն կղանքում:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.