ՍՏՈՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՎԱՐԱԿ՝ ԲԱՑԻ ԹՈՔԱԲՈՐԲԻՑ (LRI)

⦁ Բրոնխիտ, տրախեոբրոնխիտ, բրոնխիոլիտ, տրախեիտ՝ առանց թոքաբորբի նշանների (LRI-BRON): Պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), հազ, նոր կամ ավելացած խորխի արտադրություն, խզզոցներ, սուլող շնչառություն՝ թոքաբորբի կլինիկական կամ ռենտգենաբանական նշանների բացակայությամբ և հետևյալներից առնվազն մեկը`
1. հարուցչի անջատում խորը շնչափողային ասպիրացիայից կամ բրոնխոսկոպիայից ստացված նմուշում.
2.հակածնի նկատմամբ դրական թեստ շնչառական ուղիների արտադրություններում:
⦁ Նշում հաղորդման վերաբերյալ. թոքերի քրոնիկ հիվանդությամբ պացիենտի մոտ քրոնիկ բրոնխիտը չհայտնել որպես վարակ, քանի դեռ չկա սուր երկրորդային վարակի նշան, որն արտահայտվում է հարուցչի փոփոխությամբ:

⦁ Ստորին շնչուղիների այլ վարակները (LRI-LUNG) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1. պացիենտի թոքային հյուսվածքի կամ հեղուկի, ներառյալ թոքամզային հեղուկը, քսուքի կամ նմուշի մեջ հայտնաբերվել են մանրէներ.
2.պացիենտի մոտ առկա է թոքի թարախակույտ կամ էմպիեմա, որը հայտնաբերվել է վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.
3.պացիենտի թոքերի ճառագայթային ախտորոշիչ հետազոտության ժամանակ երևում է թարախակույտի խոռոչը:
4.Նշում հաղորդման վերաբերյալ. առանց թոքաբորբի թոքերի թարախակույտը կամ էմպիեման հաղորդել որպես ստորին շնչուղիների այլ վարակներ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.