ՍՏԱՄՈՔՍ-ԱՂԻՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԱՐԱԿ (GI)

⦁ Կլոստրիդիում դիֆիցիլեով (Clostridium difficile-ով) պայմանավորված վարակը (GI-CDI) (նախկինում նաև կոչվում էր կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված լուծ կամ CDAD) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1. լուծ կամ հաստ աղու տոքսիկ լայնացում (տոքսիկ մեգակոլոն) և կղանքում կլոստրիդիում դիֆիցիլե (Clostridium difficile) Ա (A) կամ Բ (B) տոքսինի նկատմամբ լաբորատոր ախտորոշիչ հետազոտության դրական արդյունք կամ կղանքում տոքսին արտադրող կլոստրիդիում դիֆիցիլեի (Clostridium difficile) հայտնաբերում ցանքի կամ այլ հետազոտություններով, օրինակ՝ դրական ՊՇՌ.
2.ստամոքս-աղիքային ուղու ստորին հատվածների էնդոսկոպիկ հետազոտությամբ հայտնաբերված պսևդոմեմբրանային կոլիտ.
3. էնդոսկոպիայի, կոլեկտոմիայի կամ դիահերձման ժամանակ ստացված նմուշում հաստ աղու հյուսվածախտաբանություն, որը բնորոշ է կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված վարակին (լուծով կամ առանց դրա):
⦁ Գաստրոէնտերիտը (բացառությամբ կլոստրիդիում դիֆիցիլեով պայմանավորված վարակի (CDI)) (GI-GE) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.պացիենտի մոտ սկսվել է սուր լուծ (ջրիկ կղանք 12 ժամից ավելի), որն ուղեկցվում է փսխումով և տենդով (> 38 °C) կամ առանց փսխման ու տենդի, և առանց հավանական ոչ վարակիչ պատճառի (ախտորոշիչ հետազոտություններ, բուժական միջոցառում, բացառությամբ հակամանրէային միջոցների, քրոնիկ վիճակի կտրուկ սրացում կամ հոգեբանական սթրես).
2.պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 2-ը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ սրտխառնոց, փսխում, ցավ որովայնում, տենդ (> 38 °C), գլխացավ և հետևյալներից առնվազն 1-ը`

ա. աղիքային վարակի հարուցչի անջատում կղանքից կամ ուղիղ աղիքի քսուքից.

բ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում սովորական կամ էլեկտրոնային մանրադիտակային հետազոտությամբ.

գ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում արյան մեջ կամ կղանքում հակածնի կամ հակամարմինների նկատմամբ հետազոտության միջոցով.

դ. աղիքային վարակի հարուցչի հայտնաբերում հյուսվածքային նմուշներում ցիտոպաթիկ փոփոխություններով (հետազոտություն տոքսինի նկատմամբ).

ե. հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի):

⦁ Ստամոքս-աղիքային տրակտի (կերակրափողի, ստամոքսի, բարակ և հաստ աղիների և ուղիղ աղու) վարակը՝ բացառությամբ գաստրոէնտերիտի և ապենդիցիտի (GI-GIT), համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն 1-ին՝

1. պացիենտի մոտ առկա է թարախակույտ կամ վարակի այլ նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

2. պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 2-ը՝ առանց որևէ այլ հաստատված պատճառի, և համապատասխանում են ախտահարված օրգանի կամ հյուսվածքի վարակի հետ՝ տենդ (> 38 °C), սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ և հետևյալներից առնվազն 1-ը՝

ա. վիրահատության կամ էնդոսկոպիայի ժամանակ հյուսվածքից կամ դրենաժից կամ վիրաբուժական ճանապարհով տեղադրված դրենաժի արտազատուկից անջատված մանրէներ.

բ. մանրէներ, որոնք երևում են ըստ Գրամի կամ KOH-ի ներկելու ժամանակ, կամ բազմամիջուկ հսկա բջիջներ, որոնք երևում են վիրահատության կամ էնդոսկոպիայի ընթացքում կամ վիրահատական դրենաժային արտազատուկի կամ հյուսվածքի մանրադիտակային հետազոտության ժամանակ.

գ. արյունից անջատված մանրէներ.

դ. ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ հայտնաբերվել են ախտաբանական շեղումներ. ե. Էնդոսկոպիկ հետազոտության ժամանակ հայտնաբերվել են ախտաբանական շեղումներ (օրինակ՝ Candida spp. էզոֆագիտ կամ ուղիղ աղիքի բորբոքում):

⦁ Հեպատիտը (GI-HEP) համապատասխանում է հետևյալ չափանիշներին պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանաններից առնվազն 2-ը՝ առանց որևէ այլ հաստատված պատճառի՝ տենդ (> 38 °C), անոռեքսիա, սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ, դեղնություն կամ նախորդող 3 ամսվա ընթացքում արյան փոխներարկման պատմություն, և հետևյալներից առնվազն 1-ը՝
1. հեպատիտ Ա-ի, հեպատիտ Բ-ի, հեպատիտ Ց-ի կամ դելտա հեպատիտի հակածնի կամ հակամարմինների նկատմամբ հետազոտության դրական արդյունք.
2..լյարդային ցուցանիշների նորմայից շեղում (բարձրացված ԱԼՏ/ԱՍՏ, բիլիռուբին).
3. մեզում կամ բերանըմպանային արտազատուկի մեջ ցիտոմեգալովիրուսի (ՑՄՎ) հայտնաբերում:
⦁ Նշում հաղորդման վերաբերյալ.
1. չի հաղորդվում ոչ վարակիչ ծագման հեպատիտի կամ դեղնախտի մասին (ալֆա-1 հակատրիպսինի անբավարարություն և այլն).
2. չի հաղորդվում հեպատիտի կամ դեղնախտի մասին, որը առաջանում է հեպատոտոքսինների ազդեցության հետևանքով (ալկոհոլային կամ ացետամինոֆենից առաջացած հեպատիտ և այլն).
3. չի հաղորդվում հեպատիտի կամ դեղնախտի մասին, որը առաջանում է լեղուղիների խցանումից (խոլեցիստիտ):

⦁ Ներորովայնային վարակներ (GI-IAB), այլ տեղ չդասակարգված՝ ներառյալ լեղապարկի, լեղուղիների, լյարդի (բացառությամբ վիրուսային հեպատիտի), փայծաղի, ենթաստամոքսային գեղձի, որովայնամզի, ենթաստոծանային տարածության կամ այլ ներորովայնային հյուսվածքների կամ տարածության վարակ, որը սահմանված չէ որևէ այլ բաժնում: Ներորովայնային վարակները համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1. պացիենտի մոտ անջատվել են մանրէներ վիրահատության կամ ասեղային ասպիրացիայի ժամանակ ստացված ներորովայնային տարածության թարախային նյութից.

2. պացիենտի մոտ առկա է թարախակույտ կամ ներորովայնային վարակի այլ նշան, որը հայտնաբերվել է վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3.պացիենտի մոտ առկա են հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը առանց որևէ այլ հաստատված պատճառիտենդ (> 38 °C), սրտխառնոց, փսխում, որովայնի ցավ կամ դեղնություն և հետևյալներից առնվազն մեկը`
ա. վիրահատական ճանապարհով տեղադրված դրենաժի (օրինակ՝ փակ ասպիրացիոն դրենաժային համակարգ, բաց դրենաժ, T-խողովակային դրենաժ) արտադրությունից անջատված մանրէներ.
բ. մանրէների հայտնաբերում վիրահատության ժամանակ կամ պունկցիայի մեթոդով ստացված արտադրության կամ հյուսվածքի՝ Գրամի եղանակով ներկված նմուշում.
գ. մանրէների անջատում արյան ցանքից և վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ՈՒՁՀ, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով կամ որովայնի ռենտգենաբանական հետազոտությամբ:
⦁ Նշում հաղորդման վերաբերյալ. չի հաղորդվում պանկրեատիտի մասին (բորբոքային համախտանիշ, որը բնութագրվում է որովայնի ցավով, սրտխառնոցով և փսխումով, որոնք կապված են ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների բարձր մակարդակի հետ), եթե չի հաստատվել, որ այն վարակիչ ծագում ունի:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.