ԱՉՔԻ, ԱԿԱՆՋԻ, ՔԹԻ, ԿՈԿՈՐԴԻ, ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ՎԱՐԱԿ (EENT)

⦁ Կոնյունկտիվիտը (շաղկապենաբորբը) (EENT-CONJ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.պացիենտի մոտ առկա են մանրէներ, որոնք անջատվել են շաղկապենուց կամ հարակից հյուսվածքներից՝ կոպերից, եղջերաթաղանթից, մեյբոմի գեղձերից կամ արցունքագեղձերից վերցված թարախային արտադրությունից.
2.պացիենտի մոտ առկա է շաղկապենու կամ հարակնային շրջանի ցավ կամ կարմրություն և ստորև թվարկվածներից մեկը՝
ա. լեյկոցիտների և ախտածին մանրէների հայտնաբերում արտազատուկի՝ Գրամի մեթոդով ներկված նմուշների մեջ.
բ. թարախային արտադրություն.
գ. աչքի շաղկապենու քերուկի կամ արտադրության հակածնի նկատմամբ հետազոտությունների (էլայզա (ELISA) մեթոդով խլամիդիա տրախոմատիսի (Chlamydia trachomatis), հերպեսի վիրուսի (herpes simplex), ադենովիրուսի նկատմամբ) դրական արդյունք.
դ. բազմամիջուկ հսկա բջիջներ, որոնք տեսանելի են շաղկապենու արտազատուկի կամ քերուկի մանրադիտակային հետազոտության ժամանակ.
ե. վիրուսի անջատում բջջային կուլտուրայում.
զ. հարուցչի նկատմամբ իմունագլոբուլին Էմ հակամարմինների ախտորոշիչ տիտր կամ իմունագլոբուլին Ջի հակամարմինների մակարդակի քառակի աճ շիճուկի զույգ նմուշներում:

⦁ Նշում հաղորդման վերաբերյալ. աչքի այլ վարակը հաղորդվում է որպես աչքի վարակ (EYE), հաղորդման ենթակա չէ քիմիական բնույթի կոնյունկտիվիտը՝ պայմանավորված արծաթի նիտրատով (AgNO3), կամ վիրուսային վարակիչ հիվանդություններով (կարմրուկ, ջրծաղիկ, վերին շնչուղիների վարակ):
⦁ Աչքի այլ վարակը, բացառությամբ կոնյունկտիվիտի (EENT-EYE), համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1. պացիենտի մոտ մանրէի անջատում առաջային կամ հետին խցիկների պարունակության կամ ապակենման մարմնի հեղուկի ցանքից.

2.պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ ցավ աչքերում, տեսողության խանգարում, հիպոպիոն, և ստորև թվարկվածներից առնվազն մեկը
ա. բժշկի կողմից աչքի վարակի ախտորոշում.
բ. արյան դրական թեստ հակածնի նկատմամբ (հեմոֆիլուս ինֆլուէնցե (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).
գ. արյան ցանքից անջատված մանրէներ:
⦁Ականջի և պտկաձև ելունի վարակը (EENT-EAR) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1. արտաքին ականջաբորբը (օտիտ) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
ա. պացիենտի լսողական անցքի թարախային արտադրությունից անջատվել են հարուցիչներ.
բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), ցավ, կարմրություն կամ արտադրություն լսողական անցուղուց.
գ. մանրէների հայտնաբերում՝ թարախային արտադրության Գրամի մեթոդով ներկման արյունքում:
2. միջին օտիտը (միջին ականջի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
ա. պացիենտի միջին ականջի հեղուկից անջատվել են մանրէներ, որը ստացվել է տիմպանոցենտեզի կամ վիրահատության ժամանակ.
բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), ցավ թմբկաթաղանթում, թմբկաթաղանթի բորբոքում, ներքաշում կամ շարժունակության նվազում, կամ հեղուկի կուտակում թմբկաթաղանթի հետևում.
3. ներքին օտիտը (ներքին ականջի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
ա. պացիենտի ներքին ականջի հեղուկից անջատվել են մանրէներ վիրահատության ժամանակ.
բ. բժշկի կողմից պացիենտի մոտ ախտորոշվել է ներքին ականջի վարակ:
4. մաստոիդիտը (պտկաձև ելունի բորբոքումը) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

ա. պացիենտի պտկանման ելունի թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.

բ. պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. տենդ (> 38°C), ցավ, թուլություն, էրիթեմա, գլխացավ կամ դիմային նյարդի կաթված և նշվածներից առնվազն մեկը պտկանձև ելունից թարախային արտադրության՝ ըստ Գրամի ներկված նմուշում մանրէների հայտնաբերում, արյան դրական թեստ հակածնի նկատմամբ:


⦁ Բերանի խոռոչի (բերան, լեզու, լնդեր) վարակը (EENT-ORAL) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1. պացիենտի բերանի խոռոչի հյուսվածքների թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.

2. պացիենտի մոտ առկա է բերանի խոռոչի թարախակույտ կամ վարակի այլ նշան, որը հայտնաբերվել է անմիջական հետազոտության, վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ.

3.պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն մեկը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ. թարախակույտ, լորձաթաղանթի խոց, բերանի բորբոքված լորձաթաղանթի վրա ուռուցիկ սպիտակ բծեր կամ վահանիկներ կամ փառ բերանի լորձաթաղանթի վրա և հետևյալներից առնվազն մեկը`
ա. մանրէներ, որոնք երևում են ըստ Գրամի ներկելու ժամանակ.

բ. դրական KOH (կալիումի հիդրօքսիդ) թեստ.
գ. լորձաթաղանթի քերուկի մանրադիտակային հետազոտության ժամանակ երևում են բազմամիջուկ հսկա բջիջներ.
դ. բերանի խոռոչի արտադրությունների՝ հակածնի նկատմամբ դրական թեստ.
ե. տվյալ հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).
զ. բժշկի կողմից վարակի ախտորոշում և տեղային կամ բերանային ճանապարհով հակասնկային բուժում:


⦁ Նշում հաղորդման վերաբերյալ. հաղորդել բերանի խոռոչի բժշկական միջամտությունների հետ կապված առաջնակի հերպես սիմպլեքս վարակի մասին որպես բերանի խոռոչի վարակ, կրկնվող հերպեսային վարակները ներհիվանդանոցային վարակ չեն հանդիսանում:
⦁ Սինուսիտը (EENT-SINU) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

1.պացիենտի հարքթային ծոցի (սինուսի խոռոչի) թարախային արտադրությունից անջատվել են մանրէներ.

2.պացիենտն ունի հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն 1-ը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), ախտահարված ծոցի հատվածում ցավ կամ զգայունություն, գլխացավ, թարախային արտադրություն կամ քթի խցանում և հետևյալներից առնվազն 1-ը`
ա. դրական տրանսիլյումինացիա (լուսաթափանցում հատուկ լույսի միջոցով).
բ. դրական ճառագայթային ախտորոշիչ հետազոտություն (ներառյալ համակարգչային շերտագրումը (ՀՇ)):
⦁ Վերին շնչուղիների վարակը, ֆարինգիտը, լարինգիտը, էպիգլոտիտը (EENT-UR) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.պացիենտի մոտ առկա է հետևյալ նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38 °C), ըմպանի կարմրություն, կոկորդի ցավ, հազ, խռպոտություն կամ կոկորդում թարախային արտադրություն և հետևյալներից առնվազն մեկը`
ա. կոնկրետ հատվածից անջատված մանրէներ.
բ. արյունից անջատված մանրէներ.
գ. դրական թեստ հակածնի նկատմամբ արյան կամ շնչառական ուղիների արտադրությունների մեջ.
դ. հարուցչի նկատմամբ ախտորոշիչ մեկ հակամարմնի տիտր (իմունագլոբուլին Էմ) կամ տիտրի քառակի աճ զույգ շիճուկներում (իմունագլոբուլին Ջի).
ե. վերին շնչուղիների վարակի ախտորոշում բժշկի կողմից.
2.պացիենտի մոտ հայտնաբերվել է թարախակույտ անմիջական հետազոտության, վիրահատության կամ ձևաբանական հետազոտության ժամանակ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.