⦁ Լաբորատոր հաստատված արյան հունի վարակը համապատասխանում է հետևյալ չափանիշներից որևէ մեկին՝
1. արյան ցանքում ախտածին հարուցչի անջատում.
2.պացիենտի մոտ առկա է հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ տենդ (>38°C), դող կամ հիպոտենզիա և մաշկի ընդհանուր աղտոտվածության նկատմամբ արյան երկու դրական ցանք (48 ժամ տարբերությամբ վերցված արյան երկու նմուշներից մաշկին բնորոշ մանրէի հայտնաբերում (կոագուլազա-բացասական ստաֆիլակոկ (Coagulase-negative staphylococci), միկրոկոկեր (Micrococcus spp.), պրոպիոնիբակտերիում ակնե (Propionibacterium acnes), բացիլուս սպպ. (Bacillus spp.), կորինեբակտերիաներ (Corynebacterium spp.)).
⦁ Արյան հունի վարակների աղբյուրներն են՝
1.կաթետեր ասոցացված արյան հունի վարակ. կաթետերից ցանքով անջատվել է նույն մանրէն, կամ ախտանշաններն անցել են կաթետերը հանելուց հետո 48 ժամվա ընթացքում (ծայրամասային երակային կաթետեր (այսուհետ՝ ԾԵԿ), կենտրոնական երակային կաթետեր (այսուհետ՝ ԿԵԿ)) (ԾԵԿ-ով, ԿԵԿ-ով պայմանավորված արյան հունի վարակը հաղորդում են համապատասխանաբար որպես ԾԵԿ ասոցացված արյան հունի վարակ՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-PVC) կամ ԿԵԿ ասոցացված արյան հունի վարակ՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-CVC)):
2.երկրորդային`այլ վարակի նկատմամբ. նույն մանրէն անջատվել է այլ տեղակայման վարակից կամ առկա է հստակ կլինիկական ապացույց, որ արյան հունի վարակը երկրորդային է՝ պայմանավորված այլ տեղակայման վարակով, ինվազիվ միջամտությունով, օտար մարմնի տեղակայումով
ա. թոքային (S-PUL).
բ. միզային ուղիների (S-UTI).
գ. մարսողական համակարգի վարակ (S-DIG).
դ. վիրաբուժական վերքի վարակ (S-SSI).
ե. մաշկի և փափուկ հյուսվածքների (S-SST).
զ. այլ (S-OTH):
3.անհայտ ծագման (UO). վերը նշվածներից ոչ մեկը, արյան հունի վարակն ունի անհայտ ծագում (նույնականացվել է հետազոտության ընթացքում, աղբյուր չի հայտնաբերվել).
4.հայտնի չէ (UNK). արյան հունի վարակի աղբյուրի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ: