ՈՍԿՐԵՐԻ ԵՎ ՀՈԴԵՐԻ ՎԱՐԱԿ (BJ)

⦁ Օստեոմիելիտը (BJ-BONE) համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.մանրէի անջատում ոսկրային հյուսվածքների ցանքից.
2.օստեոմիելիտի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրաբուժական միջամտության ժամանակ կամ հաստատվում են ձևաբանական հետազոտության տվյալներով.
3.պացիենտի մոտ ստորև թվարկված նշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ տենդ (> 38°C), տեղայնացված այտուց, ցավ, ջերմություն, հավանական վարակի օջախից արտադրություն և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէի անջատում արյան ցանքից.
բ. հակածինների նկատմամբ արյան հետազոտության դրական արդյունքներ (օրինակ՝ հեմոֆիլուս ինֆլուենցա (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae)).
գ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ-ի, ՄՌՏ-ի, ռադիոիզոտոպային եղանակով (գալիում, տեխնեցիում և այլն):
4. Նշում հաղորդման վերաբերյալ. սրտի վիրահատություններից հետո օստեոմիելիտով ուղեկցվող մեդիաստինիտը հաղորդվում է, որպես վիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O):
⦁ Հոդերի կամ հոդապարկի վարակները (BJ-JNT) համապատասխանում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.մանրէի անջատում հոդախոռոչային (սինովիալ) հեղուկի կամ սինովիալ բիոպտատի ցանքից.
2.հոդի կամ հոդապարկի վարակի նշաններ, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ հաստատվել են ձևաբանական հետազոտությամբ.
3.ստորև թվարկված ախտանշաններից երկուսի առկայություն, որոնք չունեն այլ հաստատված պատճառ՝ հոդացավ, հոդի այտուց, ջերմություն, հոդի խոռոչում հեղուկի կուտակում, շարժումների լայնույթի (ամպլիտուդի) սահմանափակում և ստորև թվարկվածներից մեկի առկայություն՝
ա. մանրէների և լեյկոցիտների հայտնաբերում հոդային հեղուկի մեջ, Գրամի եղանակով ներկելիս.
բ. արյան, մեզի կամ հոդային (սինովիալ) հեղուկի՝ հակածինների նկատմամբ հետազոտությունների դրական արդյունք.
գ. տվյալ վարակին բնորոշ հոդային հեղուկի բջջային և կենսաքիմիական կազմ, որը չի հանդիսանում հիմնական ռևմատիկ հիվանդության դրսևորում.
դ. վարակի հաստատում ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով:
⦁ Միջսկավառակային տարածության վարակ (BJ-DISC): Ողնաշարի միջսկավառակային տարածության վարակը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
1.մանրէների անջատում վիրաբուժական միջամտության ժամանակ կամ պունկցիոն բիոպսիայի մեթոդով վարակված հատվածից վերցված հյուսվածքի նմուշների ցանքից.
2.վարակի նշաններ ախտահարման հատվածում, որոնք հայտնաբերվել են վիրահատության ժամանակ կամ հաստատվել են ձևաբանական հետազոտության տվյալներով.
3.պացիենտի մոտ առկա է տենդ (> 38°C), որը չունի այլ հաստատված պատճառ, կամ ցավեր ախտահարված հատվածում և
4.վարակը հաստատվել է ճառագայթային ախտորոշիչ հետազոտությամբ՝ ռենտգենաբանական, ՀՇ, ՄՌՏ, ռադիոիզոտոպային եղանակով.
5.պացիենտի մոտ առկա է տենդ (> 38°C), որը չունի այլ հաստատված պատճառ, կամ ցավեր ախտահարման հատվածում և հակածնի նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (հեմոֆիլուս ինֆլուենցա (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիե (Streptococcus pneumoniae), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B. Streptococcus):

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.