ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿԻ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ԴԵՊՔԻ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՆՈՐՈՇՈՒՄ

⦁ Բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակը (այսուհետ՝ ներհիվանդանոցային վարակ) պացիենտի՝ բժշկական օգնության և սպասարկման (բուժում, բժշկական միջամտություններ) ընթացքում կամ դրանից հետո, գաղտնի շրջանին համապատասխան ժամանակահատվածում ի հայտ եկած վարակն է, որը բացակայել է նրա մոտ բժշկական կազմակերպություն ընդունման պահին կամ դրանից առաջ, ինչպես նաև՝ անձնակազմի մոտ ցանկացած վարակիչ հիվանդություն, որը նա ձեռք է բերել մասնագիտական գործունեության ընթացքում:
⦁ Պացիենտի՝ տվյալ բժշկական կազմակերպությունում գտնվելու հետ կապված ներհիվանդանոցային վարակը համապատասխանում է ստորև նշված բնորոշումներից մեկին՝
1. ախտանշանները սկսվում են տվյալ կազմակերպություն ընդունվելու 3-րդ օրը կամ տվյալ հոսպիտալացումից ավելի ուշ (ընդունման օր = 1-ին օր).
2.պացիենտը ենթարկվել է բժշկական միջամտության առաջին կամ երկրորդ օրը, և ախտանշանները ի հայտ են եկել հոսպիտալացման պահից մինչև 3-րդ օրը.
3.ինվազիվ սարքը տեղադրվել է 1-ին կամ 2-րդ օրը, որը հանգեցրել է ներհիվանդանոցային վարակի մինչև 3-րդ օրը:
⦁ Պացիենտի՝ նախորդ բժշկական կազմակերպությունում գտնվելու հետ կապված ներհիվանդանոցային վարակը համապատասխանում է ստորև նշված բնորոշումներից մեկին՝
1.պացիենտի մոտ առկա է վարակ, սակայն նա կրկին հոսպիտալացվել է նախորդ բժշկական կազմակերպություն ընդունվելուց առնվազն 48 ժամ անց.
2.պացիենտն ընդունվել է վիրաբուժական վերքի վարակով՝ վերջինիս ստանդարտ բնորոշմանը համապատասխան, որն ի հայտ է եկել վիրահատությունից հետո 30 օրվա ընթացքում (կամ իմպլանտի տեղադրմամբ վիրահատության դեպքում՝ տեղադրումից հետո 90 օր անց), և պացիենտի մոտ առկա են դեպքի բնորոշմանը համապատասխան ախտանշաններ կամ վերջինս ստանում է հակամանրէային բուժում տվյալ վարակի կապակցությամբ.
3.պացիենտն ընդունվել է կլոստրիդիում դիֆիցիլե (Clostridium difficile) վարակով (կամ վերջին երկու օրվա ընթացքում ի հայտ են եկել ախտանշաններ) տվյալ կամ այլ բժշկական կազմակերպությունից դուրս գրվելուց հետո առնվազն 28 օր առաջ:
4.Ախտանշանների և նշանների առկայությունը ստուգվում է մինչև բուժման սկիզբը, որպեսզի որոշվի, թե արդյոք վարակը համապատասխանում է ներհիվանդանոցային վարակի դեպքերի բնորոշումներից մեկին:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.