ԷՆՏԵՐԻՏ՝ ՀԱՐՈՒՑՎԱԾ ԻԵՐՍԻՆԻԱ ԷՆՏԵՐՈԿՈԼԻՏԻԿԱՅՈՎ

⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.տենդ.
2.լուծ.
3.փսխում.
4.ցավ որովայնի շրջանում (կեղծ ապենդիցիտ).
5.հետանցքային նքոցներ (տենեզմներ):
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.մարդու համար ախտածին հարուցչի (իերսինիա էնտերոկոլիտիկա (Yersinia enterocolitica) կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիս (Yersinia pseudotuberculosis)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.հարուցչի վիրուլենտության գեների հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ փոխանցում.
2.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3.կենդանուց մարդ փոխանցում.
4.բաղարկված սննդի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես էնտերիտ՝ հարուցված իերսինիա էնտերոկոլիտիկայով կամ իերսինիա պսևդոտուբերկուլոզիսով).
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.