ՏԻՖ ԵՎ ՊԱՐԱՏԻՖԵՐ

⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի ստորև նշվածներից առնվազն մեկը՝
1. սկսում է կայուն տենդ.
2.հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝
ա. գլխացավ.
բ. հարաբերական հազվասրտություն (բրադիկարդիա).
գ. հազ առանց արտադրության.
դ. լուծ.
ե. փորկապություն.
զ. թուլություն.
է. որովայնային ցավ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.տիֆի կամ պարատիֆի հարուցչի (սալմոնելա տիֆի (Salmonella Typhi) կամ պարատիֆի (Paratyphi)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.տիֆի կամ պարատիֆի հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (իմունոքրոմատոգրաֆիայի մեթոդ) (օժանդակող հետազոտություն):
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2.մարդուց մարդ փոխանցում.
3.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես տիֆ կամ պարատիֆ).
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.