⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
1.մաշկաբուբոնային տուլարեմիա՝ մաշկի խոց և ռեգիոնար լիմֆադենոպաթիա.
2.բուբոնային տուլարեմիա՝ մեծացած և ցավոտ ավշային հանգույցներ՝ առանց խոցի.
3.ակնագեղձային (օկուլոգլանդուլյար) տուլարեմիա՝ շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ) և ռեգիոնար լիմֆադենոպաթիա.
4.բերան-ըմպանային (անգինոզ) տուլարեմիա՝ պարանոցի լիմֆադենոպաթիա և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. ստոմատիտ.
բ. ֆարինգիտ.
գ. տոնզիլիտ.
5.աղեստամոքսային տուլարեմիա՝ հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. ցավ որովայնի շրջանում.
բ. փսխում.
գ. լուծ.
6.թոքային տուլարեմիա՝ թոքաբորբ.
7.տիֆանման տուլարեմիա՝ հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. տենդ, առանց վաղ տեղային նշանների և ախտանշանների.
բ. սեպտիցեմիա:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.հարուցչի` ֆրանցիսելա տուլարենսիսի (Francisella tularensis) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3.հարուցչի մասնահատուկ հակամարմինների առաջացում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. hետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
2.կենդանուց մարդ փոխանցում.
3.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և առկա է համաճարակաբանական կապ.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և լաբորատոր չափանիշներին: