ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶ

⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են հետևյալ ախտանշանները և նշանները՝
1. ցանկացած տեղակայման ակտիվ տուբերկուլոզին բնորոշ հետևյալ ախտանշաններից առնվազն երկուսը՝ 2 և ավելի շաբաթ տևողությամբ հազ, խորխարտադրություն, քաշի կորուստ, արյունախխում, ջերմություն, հոգնածության զգացում, գիշերային քրտնարտադրություն, կրծքավանդակի ցավ հազալու կամ շնչելու ժամանակ, ախորժակի կորուստ կամ ռենտգենաբանական տվյալներ.
2.պացիենտին հակատուբերկուլոզային բուժման ամբողջական կուրս նշանակելու բժշկի որոշումը կամ մահից հետո հայտնաբերված դեպք՝ ակտիվ տուբերկուլոզ հիվանդությանը համապատասխանող ախտաբանական տվյալներով:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1.դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը`
ա. տուբերկուլոզային միկոբակտերիայի համալիրի (Mycobacterium tuberculosis complex) անջատում կենսաբանական նմուշից.
բ. միկոբակտերիում տուբերկուլոզիսի համալիրի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում և թթվակայուն միկոբակտերիաների մանրադիտակային հայտնաբերում կամ ֆլուորեսցենտային գունավորումով համարժեք բացիլների հայտնաբերում լուսային մանրադիտակային հետազոտության ժամանակ.
գ. կենսաբանական նմուշի բջջաբանական, ձևաբանական հետազոտությամբ տուբերկուլոզ հիվանդությանը բնորոշ փոփոխությունների հայտնաբերում.
2.հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. թթվակայուն միկոբակտերիաների կամ ֆլուորեսցենտային գունավորումով համարժեք բացիլների հայտնաբերում լուսային մանրադիտակային հետազոտությամբ.
բ. տուբերկուլոզի միկոբակտերիայի համալիրի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. տուբերկուլինային մաշկային դրական թեստ.
դ. գրանուլոմաների ձևաբանական դրսևորումներ:
⦁ Համաճարակաբանական չափանիշ՝ կիրառելի չէ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներին:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.