⦁ Կլինիկական չափանիշներ. դիտարկման համար էական չէ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.հարուցչի (տոքսոպլազմա գոնդիի (Toxoplasma gondii)) հայտնաբերում մարմնի հյուսվածքներում կամ հեղուկներում.
2.հարուցչի ԴՆԹ-ի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
3.հարուցչի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների (իմունագլոբուլին Էմ, իմունագլոբուլին Ջի, իմունագլոբուլին Ա) առաջացում նորածնի մոտ.
4.հարուցչի իմունագլոբուլին Ջի-ի մշտապես կայուն տիտրեր նորածնի մոտ (մինչև 12 ամսական):
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. կիրառելի չէ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3.հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր նորածին: