⦁ Կլինիկական չափանիշներ. կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բորբոքման ախտանշաններ (մենինգիտ, մենինգո-էնցեֆալիտ, էնցեֆալոմիելիտ, էնցեֆալոռադիկուլիտ) ունեցող յուրաքանչյուր անձ:
⦁ Լաբորատոր չափանիշներ (շճաբանական արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստման կարգավիճակի և այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք վերլուծությունների միջոցով).
1. դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ՝ հետևյալներից առնվազն մեկը.
ա. տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ և իմունագլոբուլին Ջի հակամարմինների հայտնաբերում արյան մեջ.
բ. տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ հակամարմինների հայտնաբերում ողնուղեղային հեղուկում.
գ. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ.
դ. տզային էնցեֆալիտի վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
ե. տզային էնցեֆալիտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2. հավանական դեպքի լաբորատոր չափանիշներ՝ տզային էնցեֆալիտի նկատմամբ մասնահատուկ Իմունագլոբուլին Էմ հակամարմինների հայտնաբերում շիճուկի եզակի նմուշում:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. ընդհանուր աղբյուրի ազդեցություն (չպաստերիզացված կաթնամթերք):
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին, կամ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և ունի համաճարակաբանական կապ.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին:
4.Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են՝ համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսների դեմ պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման կամ այլ համարժեք հետազոտությունների միջոցով: