⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.լուծ.
2.տենդ.
3.փսխում.
4.որովայնային ցավ:
⦁ Լաբորատոր չափանիշներ (հնարավորության դեպքում իրականացվում է շիգելայի հակամանրէային զգայունության թեստ).
1.հաստատված դեպքի համար. հարուցչի (շիգելլա (Shigella spp.)-ի) անջատում կենսաբանական նյութի նմուշից,
2.հավանական դեպքի համար. հարուցչի (շիգելլա սպպ. (Shigella spp.) կամ շիգելլա / էնտերոինվազիվ Է. կոլի (ԷԼԷԿ) (Shigella/ enteroinvasive E. coli (EIEC)) նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում կամ այլ ախտորոշիչ թեստավորում առանց հարուցչի անջատման (օրինակ՝ իմունաքրոմատոգրաֆիայի մեթոդ):
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ փոխանցում.
2.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
4.շրջակա միջավայրի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես շիգելոզ).
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ կամ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական չափանիշներին և հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին: