ԷՆՏԵՐՈՀԵՄՈՌԱԳԻԿ ՎԱՐԱԿ` ՀԱՐՈՒՑՎԱԾ ԷՇԵՐԻԽԻԱ ԿՈԼԻՈՎ

⦁ Էնտերոհեմոռագիկ վարակ է, որը հարուցվում է էշերիխիա կոլիով (շիգա-տոքսին/վերոցիտոտոքսին արտազատող էշերիխիա կոլիով (այսուհետ՝ ՇՏԷԿ/ՎՏԷԿ), ներառյալ հեմոլիտիկ-ուրեմիկ համախտանիշ (սինդրոմ) (այսուհետ՝ ՀՈՒՍ)):
⦁ Կլինիկական չափանիշ.
1. ՇՏԷԿ/ՎՏԷԿ լուծ՝ յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. լուծ (հաճախ՝ արյունային).
բ. որովայնի ցավ.
2.ՀՈՒՍ՝ երիկամային սուր անբավարարությամբ յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը`
ա. միկրոանգիոպաթիկ հեմոլիտիկ անեմիա.
բ. թրոմբոցիտոպենիա:
⦁ Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.շիգա-տոքսին/վերոցիտոտոքսին արտադրող Էշերիխիա կոլիի (Escherichia coli) անջատում կենսաբանական նյութի նմուշում (հաստատող թեստ).
2.Էշերիխիա կոլի Օ157-ի կամ ՇՏԷԿ/էնտերոհեմոռագիկ Էշերիխիա կոլիի դիտարկում կենսաբանական նյութի նմուշում առանց հարուցչի անջատման ախտորոշիչ թեստի միջոցով (իմունոքրոմատոգրաֆիայի կամ այլ մեթոդ) (օժանդակող թեստ).
3.կենսաբանական նյութի նմուշում Էշերիխիա կոլիի անջատում՝ շիգա-տոքսինի կամ դրա գեների դիտարկմամբ/հայտնաբերմամբ (հաստատող թեստ).
4.stx1/vtx1 կամ stx2/vtx2 գեն(ներ)ի ուղղակի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում՝ Շիգելաների անջատման բացակայության դեպքում (օժանդակող թեստ):
5.Միայն ՀՈՒՍ-ի դեպքում ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ը հաստատելու համար որպես լաբորատոր չափանիշ կարող է կիրառվել Էշերիխիա կոլիի հայտնի շճախմբի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների որոշման մեթոդը՝ տիտրի բարձրացման դիտարկմամբ:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. ստորև բերված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ փոխանցում.
2.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3.կենդանուց մարդ փոխանցում.
4.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5.շրջակա միջավայրի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1.ՇՏԷԿ-ի հետ կապված ՀՈՒՍ-ի կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ՀՈՒՍ-ի կլինիկական չափանիշներին.
2. ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ի հավանական դեպք՝ հաստատված դեպքի հետ համաճարակաբանական կապ ունեցող և կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
3.ՇՏԷԿ/ՎՏԷԿ-ի հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և լաբորատոր չափանիշներին:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.