⦁ Կլինիկական չափանիշներ. ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS, այսուհետ՝ ԾՍՇՀ)՝ յուրաքանչյուր մարդ, ով ունի տենդ կամ ունի տենդի պատմություն և ստորև նշված երկու խմբերում ներառվածներից առնվազն մեկը և հիվանդությունը լիովին բնորոշող (բացահայտող) այլընտրանքային ախտորոշման բացակայություն՝
1.հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
ա. հազ.
բ. դժվարացած շնչառություն.
գ. հևոց.
2.հետևյալ նշաններից առնվազն մեկը՝
ա. թոքաբորբի ռենտգենաբանական նշաններ.
բ. սուր շնչառական դիստրես համախտանիշի ռենտգենաբանական նշաններ.
գ. թոքաբորբի դիահերձման արդյունքներ.
դ. սուր շնչառական դիստրես համախտանիշի դիահերձման արդյունքներ:
⦁ Լաբորատոր չափանիշներ.
1.լաբորատոր չափանիշներ հաստատված դեպքի համար․ հետևյալներից առնվազն մեկը՝
ա. վիրուսի անջատում յուրաքանչյուր կենսաբանական նյութի նմուշի բջջային կուլտուրայից և կորոնավիրուսի (SARS-CoV) նույնականացում` օգտագործելով RT-ՊՇՌ մեթոդ.
բ. կորոնավիրուսի նուկլեինաթթվի հայտնաբերում հետևյալ երեքից առնվազն մեկում՝ առնվազն երկու տարբեր կենսաբանական նյութի նմուշներում (օրինակ՝ քիթ-ըմպանային և կղանք), հիվանդության ընթացքում հավաքված երկու կամ ավելի ախտաբանական նմուշի հետազոտություն (օրինակ՝ հաջորդական քիթըմպանային արտազատուկներ), երկու տարբեր հետազոտություն կամ կրկնակի RT-ՊՇՌ հետազոտության յուրաքանչյուր թեստավորման ժամանակ օգտագործելով ՌՆԹ-ի նոր անջատված նմուշը սկզբնական ախտաբանական նմուշից, թեստավորման յուրաքանչյուր դեպքի համար.
գ. կորոնավիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների առաջացում հետևյալ երկուսից որևէ մեկը՝ շճափոխարկում սուր և ապաքինման փուլում էլայզայի (ELISA) կամ իմունաֆերմենտային անալիզի (այսուհետ՝ ԻՖԱ) միջոցով զուգահեռ հետազոտված շիճուկում, շիճուկում հակամարմինների տիտրի քառակի կամ ավել անգամ աճ սուր և առողջացման փուլերի միջև ընկած ժամանակահատվածում (շիճուկի զուգահեռ թեստավորում).
2.. լաբորատոր չափանիշներ հավանական դեպքի համար. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. կորոնավիրուսի հակամարմինների մեկ դրական թեստ.
բ. կորոնավիրուսի մեկ ՊՇՌ թեստի դրական արդյունք՝ մեկ կենսաբանական նյութի նմուշի և հետազոտության մեջ։
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1. յուրաքանչյուր անձ, ով ունի հետևյալ երեքից առնվազն մեկը՝
ա. զբաղվում է կորոնավիրուսի ազդեցության մեծ ռիսկի հետ կապված աշխատանքով (լաբորատորիայի աշխատակիցներ, որոնք աշխատում են կորոնավիրուս / կորոնավիրուսանման վիրուսների հետ կամ պահում են կորոնավիրուսով վարակված կենսաբանական նյութի նմուշներ, վայրի բնության ազդեցության տակ գտնվող անձինք, այլ կենդանիներ, որոնք համարվում են կորոնավիրուսի շտեմարան, դրանց արտազատումները կամ արտադրությունները).
բ. սերտ շփում (այն անձն է, ով խնամել, ապրել է հաստատված թոքաբորբով անձի հետ կամ անմիջական շփում է ունեցել նրա շնչառական ուղիների արտազատուկների, կենսաբանական հեղուկների/արտադրությունների հետ (օրինակ՝ արտաթորանքով)).
գ. դեպի ԾՍՇՀ-ի բռնկում ունեցող տարածք ճանապարհորդելու կամ այնտեղ բնակվելու պատմություն.
2. երկու կամ ավելի բուժաշխատող ԾՍՇՀ-ի կլինիկական նշաններով նույն բժշկական կազմակերպությունում (կարող է տատանվել մի ամբողջ բժշկական կազմակերպությունից (եթե փոքր է), մինչև մեծ հիվանդանոցի մեկ բաժանմունք), երբ հիվանդությունը սկսվել է նույն 10 օրվա ընթացքում.
3. երեք կամ ավելի անձինք (բուժաշխատող, պացիենտ, այցելու), ովքեր ունեն ԾՍՇՀ-ի կլինիկական նշաններ՝ հիվանդության սկիզբ նույն 10-օրյա ժամանակահատվածում և համաճարակաբանորեն կապված են բժշկական կազմակերպության հետ:
⦁ Դեպքերի դասակարգում միջհամաճարակային ժամանակաշրջանի համար, կիրառվում է նաև բռնկման ժամանակ չտուժած երկրում կամ տարածքում.
1. կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3.ազգային մակարդակով հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ազգային ռեֆերենս լաբորատորիայում.
4.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ԱՀԿ-ի ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայում:
⦁ Դեպքերի դասակարգում բռնկման ժամանակ. կիրառվում է բռնկման ժամանակ մի երկրում/տարածքում, որտեղ առնվազն մեկ մարդ լաբորատոր հաստատված է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից՝
1.կասկածելի դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշներին.
2.հավանական դեպք. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է կլինիկական չափանիշներին և համաճարակաբանական կապ ունի ազգային մակարդակով հաստատված դեպքի հետ.
3.ազգային մակարդակով հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է դեպքի հաստատման կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ազգային ռեֆերենս լաբորատորիայում.
4.հաստատված դեպք՝ հետևյալներից մեկը՝
ա. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է հաստատված դեպքի կլինիկական և լաբորատոր չափանիշներին, երբ թեստավորումն իրականացվել է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայում.
բ. յուրաքանչյուր ազգային մակարդակում հաստատված դեպք, որը համաճարակաբանորեն կապված է փոխանցման շղթայի հետ, որտեղ առնվազն մեկ դեպք անկախ հաստատված է ԱՀԿ ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից.
գ. յուրաքանչյուր անձ, ով համապատասխանում է հավանական դեպքի կլինիկական և լաբորատոր չափանիշներին, որը համաճարակաբանական կապ ունի փոխանցման շղթայի հետ, որտեղ առնվազն մեկ դեպք անկախ հաստատված է ԱՀԿ-ի ԾՍՇՀ-ի հաստատման ռեֆերենս լաբորատորիայի կողմից: