⦁ Նախապայմաններ.
1. հղիի ծննդաբերությունից 4-5 օր առաջ ջրծաղիկով հիվանդացման փաստ.
2.հղիության առաջին 20 շաբաթների, երբեմն մինչև 28 շաբաթների ընթացքում ջրծաղիկով հիվանդացման փաստ:
⦁ Կլինիկական չափանիշներ. նորածնի մաշկի վրա սպիներ, վերջույթների, ուղեղի և աչքերի անոմալիաներ և ցածր քաշ:
⦁ Դեպքի հաստատման լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1.ջրծաղիկի ԴՆԹ-ի հայտնաբերում՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով.
2. ջրծաղիկի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների IgM հայտնաբերում՝ իմունոֆլյուորեսցենտային մեթոդով:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող նորածին.
2.հավանական դեպք՝ նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և մայրը հղիության ընթացքում ունեցել է հաստատված ջրծաղիկ.
3.հաստատված դեպք՝
ա. նորածին, ում մոտ առկա է առնվազն մեկ կլինիկական ախտանշան և համապատասխանում է բնածին ջրծաղիկային համախտանիշի լաբորատոր չափանիշներին.
բ. հաստատված կամ կասկածելի ջրծաղիկով հղիից ծնված նորածին, ում մոտ ՊՇՌ մեթոդով հայտնաբերվել է ջրծաղիկի հարուցչի ԴՆԹ: