ՋՐԾԱՂԻԿ

⦁ Կլինիկական չափանիշներ. տարածուն բշտիկային ցան (մակուլոպապուլովեզիկուլոզ) կամ տարածուն ոչ բշտիկային ցան (մակուլոպապուլոզ):
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.կենսաբանական նյութի նմուշում ջրծաղիկի վիրուսի ԴՆԹ-ի հայտնաբերում ՊՇՌ մեթոդով.
2.ջրծաղիկի մասնահատուկ շիճուկային իմունոգլոբուլին Էմ (IgM) հակամարմինների հայտնաբերում իմունոֆլյուորեսցենտային մեթոդով.
3. ջրծաղիկի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
4.ջրծաղիկի նկատմամբ իմունոգլոբուլին Ջի (IgG) հակամարմինների տիտրի նշանակալից աճ զույգ շիճուկներում.
5.լաբորատոր ախտորոշիչ հետազոտության արդյունքները մեկնաբանվում են ըստ պատվաստումային կարգավիճակի:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ:
⦁ Դեպքի դասակարգում.
1. կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2.հավանական դեպք՝
ա. կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 14-21 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված) յուրաքանչյուր անձ.
բ. գոտևորող որքինով անձի հետ շփում.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, ով 6 օրից մինչև 45 օրվա ընթացքում չի պատվաստվել։

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.