⦁ Կլինիկական չափանիշներ. բնածին կարմրախտային համախտանիշ (ԲԿՀ). յուրաքանչյուր մեռելածին կամ յուրաքանչյուր մինչև մեկ տարեկան երեխա, ում մոտ հայտանբերվում է առանց որևէ էթիոլոգիկ պատճառի առնվազն երկու կլինիկական ախտանշաններ Ա խմբից կամ առնվազն մեկական բնածին վիճակ Ա և Բ խմբերից.
1. Ա խումբ՝
ա. կատարակտա.
բ. բնածին գլաուկոմա.
գ. սրտի բնածին արատներ.
դ. լսողության խանգարում, կորուստ.
ե. պիգմենտային ռետինոպաթիա.
2.Բ խումբ՝
ա. պուրպուրա.
բ. հեպատոսպլենոմեգալիա.
գ. միկրոցեֆալիա.
դ. զարգացման ուշացում.
ե. մենինգոէնցեֆալիտ.
զ. ռադիոլուսենտ ոսկրային հիվանդություններ.
է. ծնվելուց 24 ժամ հետո առաջացած դեղնություն:
⦁ Լաբորատոր չափանիշներ (լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի). հետևյալներից առնվազն մեկը՝
1. կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3.կարմրախտի վիրուսի իմունագլոբուլին Էմ հայտնաբերում.
4.կարմրախտի կայուն իմունագլոբուլին Ջի առկայություն՝ 6-ից 12 ամսականում առնվազն երկու հետազոտությունների ժամանակ,եթե պատվաստում կատարված չէ։ ⦁ Համաճարակաբանական չափանիշներ. յուրաքանչյուր նորածին կամ մեռելածին՝ ծնված ծննդկանից, որի մոտ լաբորատոր հաստատվել է կարմրախտ հղիության ընթացքում մարդուց մարդ ուղղահայաց փոխանցմամբ։
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ նորածին, ում մոտ առանց որևէ էթիոլոգիկ պատճառի հայտնաբերվում է առնվազն երկու կլինիկական վիճակ Ա խմբից կամ մեկական Ա և Բ խմբերից.
2.հավանական դեպք՝ յուրաքանչյուր մեռելածին կամ բացասական լաբորատոր արդյունքով և հետևյալ երկուսից առնվազն մեկի առկայությամբ երեխա՝
ա. համաճարակաբանական կապ և Ա խմբի կլինիկական չափանիշներում թվարկված պայմաններից առնվազն մեկը.
բ. համապատասխանում է ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներին.
3.հաստատված դեպք՝ յուրաքանչյուր մեռելածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին կամ յուրաքանչյուր նորածին, որը համապատասխանում է լաբորատոր չափանիշներին և ունի հետևյալ երկուսից առնվազն մեկը՝
ա. համաճարակաբանական կապ.
բ. Ա խմբի ԲԿՀ-ի կլինիկական չափանիշներում նշված պայմաններից առնվազն մեկը: