⦁ Կլինիկական չափանիշներ. մակուլոպապուլոզ (բծավոր) ցան և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1. պարանոցային ադենոպաթիա.
2.հետծոծրակային ավշային հանգույցների մեծացում.
3.հարականջային ավշային հանգույցների մեծացում.
4.հոդացավ (արթրալգիա).
5.հոդաբորբ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.կարմրախտի վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.կենսաբանական նյութի նմուշում կարմրախտի վիրուսի ՌՆԹ-ի հայտնաբերում.
3.կարմրախտի իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում (որոշակի իրավիճակներում կարող է իրականացվել լրացուցիչ թեստավորում՝ կեղծ դրական իմունագլոբուլին Էմ (Ig M) արդյունքները բացառելու համար).
4.կարմրախտի իմունագլոբուլին Ջի (Ig G) տիտրի նշանակալի աճ զույգ շիճուկներում.
5.լաբորատոր արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ պատվաստումային կարգավիճակի (պատվաստումից հետո ժամանակ իմունագլոբուլին Էմ (Ig M) հնարավոր առկայություն).
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. համաճարակաբանական կապ հաստատված դեպքի հետ։
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող (հիվանդության սկզբից 12-23 օր առաջ լաբորատոր հաստատված դեպքի հետ համաճարակաբանորեն կապված դեպք) յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ, որը 8 օրից մինչև 8 շաբաթվա ընթացքում չի պատվաստվել:
⦁ Հղիության ժամանակ կարմրախտի կասկածի դեպքում դեպքերի, կառավարման համար, անհրաժեշտ է դրական կարմրախտի իմունագլոբուլին Էմ արդյունքների հետագա հաստատում (կարմրախտի հատուկ իմունագլոբուլին Ջի-ի թեստ, կարմրախտի իմունագլոբուլին Էմ և կարմրախտի իմունագլոբուլին Ջի մակարդակի համեմատություն զույգ շիճուկների վրա)։