⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա է ստորև նշված հետևյալներից առնվազն մեկը՝
1. տենդ և սուր շնչառական վարակի նշաններ և ախտանշաններ.
2.անհասկանալի սուր շնչառական հիվանդությունից վրա հասած մահ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.գրիպ A/H5N1-ի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.կենսաբանական նյութի նմուշում գրիպի A/H5 նուկլեինաթթվի հայտնաբերում.
3.A/H5 գրիպի հատուկ հակամարմինների հայտնաբերում (քառակի կամ ավել անգամ բարձրացում կամ մեկ բարձր տիտր):
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. ստորև թվարկվածներից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ սերտ շփման (1 մետրի սահմաններում) միջոցով փոխանցումը դիտվում է, որպես հավանական կամ հաստատված դեպք.
2.լաբորատոր հայտնաբերում այնտեղ, որտեղ առկա է A/H5N1 գրիպի հավանական ազդեցություն.
3.սերտ շփում (1 մետրի սահմաններում) A/H5N1 վարակով հաստատված կենդանու հետ (օրինակ՝ կատու, խոզ), ինչպես նաև՝ ընտանի կամ վայրի թռչունների հետ.
4.բնակություն կամ այցելություն մի տարածք, որտեղ A/H5N1 գրիպը տվյալ պահին կասկածելի կամ հաստատված է, հետևյալ երկու պայմաններից առնվազն մեկը՝
ա. վարակված տարածքում սերտ շփման մեջ լինելը (1 մետրի սահմաններում) հիվանդ կամ սատկած ընտանի կամ վայրի թռչունների հետ.
բ. վարակված տարածքում՝ տանը կամ ֆերմայում, նախորդ ամսվա ընթացքում գրանցվել են հիվանդ կամ սատկած տնային թռչուններ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպքկլինիկական և համաճարակաբանական չափանիշներին համապատասխանող յուրաքան անձ 2.հավանական դեպք գրիպի A/H5 կամ A/H5N1 դրական թեստ ունեցող յուրաքանչյուր անձ, երբ հետազոտությունն իրականացվել է Մարդու գրիպի ռեֆերենս լաբորատորիաների հանրային ցանցի (CNRL) մեջ մտնող ազգային ռեֆերենս լաբորատորիա չհանդիսացող լաբորատորիայի կողմից.
3.ազգային մակարդակով հաստատված դեպք A/H5 կամ A/H5N1 գրիպի դրական թեստ ունեցող յուրաքանչյուր անձ,երբ հետազոտությունն իրականացվել է մարդու գրիպի ռեֆերենս լաբորատորիայի կողմից․ 4.ԱՀԿ-ի հաստատված դեպք յուրաքանչյուր անձ, ում լաբորատոր հաստատումը իրականացվել է H5-ի վերաբերյալ ԱՀԿ-ի հետ համագործակցող Կենտրոնի կողմից։