⦁ Սուր հեպատիտ Ց-ի կլինիկական չափանիշներն են՝ առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ԱԼՏ-ի մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):
⦁ Սուր հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշը հետևյալներից առնվազն մեկն է՝
1. հեպատիտ Ց-ի վիրուսի նկատմամբ հակամարմինների (HCV՝ այսուհետ՝ հակա-ՀՑՎ) շճափոխարկում.
2.հեպատիտ Ց-ի վիրուսի (այսուհետ՝ ՀՑՎ) ռիբոնուկլեինաթթվի (այսուհետ՝ ՌՆԹ) հայտնաբերումը հակա-ՀՑՎ բացակայության պարագայում.
3.հակա-ՀՑՎ-ի դրական և հակա-ՀԱՎ (հեպատիտ Ա-ի վիրուս՝ HAV) իմունագլոբուլին Մ (Ig M), հակա-ՀԲկ իմունագլոբուլին Մ (Ig M) և հակա-ՀԵՎ (հեպատիտ Ե-ի վիրուս՝ HEV) իմունագլոբուլին Մ (Ig M) բացասական արդյունք:
4.Քրոնիկ հեպատիտ Ց-ի լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
5.անցյալ կամ ներկա վարակի շճաբանական ապացույց՝ հակա-ՀՑՎ-ի դրական արդյունք,
6.ՀՑՎ ՌՆԹ-ի կամ ՀՑՎ կորիզային հակածնի դրական արդյունք:
⦁ Համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է փոխանցման հետևյալ ուղիները և գործոնները 1.հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում,կենցաղային շփում վիրուսով բաղարկված հիգիենիկ պարագաների ընդհանուր օգտագործում).
2.արյան փոխներարկում.
3.բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ.
4.չպաշտպանված սեռական հարաբերություններ.
5.ներարկային թմրամիջոցների գործածում.
6.հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա:
⦁Սուր հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգում՝
1.կասկածելի դեպքը կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպքն է.
2.հավանական դեպքը կլինիկական չափանիշներ ունեցող անձն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերումից առաջ՝ 6 ամսվա ընթացքում.
3.հաստատված դեպք` լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
⦁ Քրոնիկ հեպատիտ Ց-ի դեպքի դասակարգում՝
1.կասկածելի՝ արյան մեջ հակա-ՀՑՎ-ի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Ց-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար).
3.հավանական՝ այն կասկածելի դեպքն է, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Ց-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ.
4.հաստատված դեպքը այն հավանական դեպքն է, որի արյան շիճուկում առկա է ՀՑՎ ՌՆԹ կամ հեպատիտ Ց վիրուսի կորիզային հակածին՝ ՀՑՎ-կ հակածնի (HCV-coreAg), առանց սուր հեպատիտի նշանների: