⦁ Կլինիկական չափանիշներ. յուրաքանչյուր անձ, որը նշում է առնվազն երկու շաբաթ տևողությամբ հազ և հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1.նոպայաձև հազ.
2.«աղմկոտ» շնչառություն.
3.շնչառական ուղու կատառալ բորբոքում.
4.փսխում հազից հետո.
5.բժշկի կողմից կապույտ հազ ախտորոշված յուրաքանչյուր անձ.
6.ապնոէի դրվագներ նորածինների մոտ:
⦁ Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.հարուցչի՝ բորդետելա պերտուսիս (Bordetella pertussis) մանրէների, անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.կենսաբանական նյութի նմուշում հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում, ՊՇՌ-ով գենոմիկ հաջորդականությունների հայտնաբերում.
3.հարուցչի մասնահատուկ հակամարմինների հայտնաբերում։
4.Ուղղակի ախտորոշում (Նորմատիվի 135-րդ կետի 1 և 2 ենթակետեր)․ բորդետելա պերտուսիսը և դրա նուկլեինաթթուն լավագույնս անջատվում/հայտնաբերվում են քիթ-ըմպանի նմուշներից:
5. Անուղղակի ախտորոշում (Նորմատիվի 135-րդ կետի 3-րդ ենթակետ)․ հնարավորության դեպքում էլայզան (ELISA) իրականացվում է, որպես չափորոշիչ՝ օգտագործելով բարձր մաքրվածության պերտուսիս տոքսինի (Pertussis Toxin) և ԱՀԿ-ի կողմից առաջարկվող շիճուկները։ Արդյունքները պետք է մեկնաբանվեն ըստ կապույտ հազի պատվաստումային կարգավիճակի: Եթե պացիենտը պատվաստվել է նմուշառումից առաջ վերջին մի քանի տարիների ընթացքում, բորդետելա պերտուսիսի տոքսինի դեմ մասնահատուկ հակամարմինների տիտրը կարող է լինել նախորդ պատվաստումների հետևանք կամ փոփոխված լինել:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ. մարդուց մարդ փոխանցում։
⦁ Դեպքի դասակարգում.
1. կասկածելի դեպք՝ առնվազն երկու շաբաթ տևողությամբ նոպայաձև հազի դեպք.
2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3. հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ։