⦁ Կլինիկական չափանիշ. մարդու իմունային անբավարարության վիրուսով հարուցված հիվանդություն (այսուհետ՝ ՄԻԱՎ)՝ բացակայում է:
⦁ Լաբորատոր չափանիշ ՄԻԱՎ.
1.18 ամսականից մեծ անձանց համար. ՄԻԱՎ-ի վերաբերյալ երեք տարբեր շճաբանական հետազոտությունների դրական պատասխան՝ համաձայն 18 ամսականից մեծ անձանց մոտ ՄԻԱՎ վարակի լաբորատոր ախտորոշման նպատակով հետազոտությունների ռազմավարության.
2.մինչև 18 ամսական երեխաների համար. ՊՇՌ մեթոդով ՄԻԱՎ-ի ԴՆԹ-ի հայտնաբերման հետազոտությունների դրական արդյունք երկու առանձին նմուշների վրա՝ համաձայն մինչև 18 ամսական երեխաների մոտ ՄԻԱՎ վարակի ախտորոշման համար հետազոտությունների ռազմավարության:
3.Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշ (այսուհետ՝ ՁԻԱՀ) արձանագրվում է հաստատված ՄԻԱՎ վարակով մեծահասակների և երեխաների մոտկլինիկական կամ իմունաբանական չափանիշների հիման վրա
4.կլինիկական չափանիշներ մեծահասակների և երեխաների համար. ՄԻԱՎ վարակի կլինիկական 4-րդ փուլին բնորոշ հիվանդություններ և տուբերկուլոզ.
5.իմունաբանական չափանիշներ մեծահասակների և 5-ից բարձր տարիքի երեխաների համար՝ CD4 + <200բջ/մկլ կամ CD4+ <15%.
6.իմունաբանական չափանիշներ 5-ից ցածր տարիքի երեխաների համար՝
ա. 11 ամսականից փոքր երեխաներ CD4 + <25%.
բ. 12-35 ամսական երեխաներ CD4 + <20%.
գ. 36-59 ամսական երեխաներ CD4 + <15%:
⦁ Համաճարակաբանական չափանիշներ կիրառելի չէ:
⦁ Դեպքերի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2. հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3.հաստատված դեպք՝
ա. ՄԻԱՎ վարակ՝ ՄԻԱՎ վարակի լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ.
բ. ՁԻԱՀ՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է ՁԻԱՀ-ի կլինիկական չափանիշներին և ՄԻԱՎ վարակի լաբորատոր չափանիշներին.