ՀԵՊԱՏԻՏ Բ

⦁ Սուր հեպատիտ Բ-ի կլինիկական չափանիշներն են՝ առանձին հիվանդության սուր սկիզբը սուր վիրուսային վարակներին բնորոշ նշաններով/ախտանշաններով (տենդ, թուլություն, հոգնածություն) և լյարդի ախտահարման նշաններով, որոնք կարող են լինել կլինիկական (ախորժակի բացակայություն, սրտխառնոց, դեղնուկ, մեզի մգացում, բութ ցավ որովայնի աջ վերին քառորդում) կամ կենսաքիմիական (ալանին ամինատրանսֆերազների (այսուհետ՝ ԱԼՏ) մակարդակը ավելի քան 10 անգամ գերազանցում է նորմայի վերին սահմանը):
⦁ Լաբորատոր չափանիշները հետևյալներից առնվազն մեկի կամ մի քանիսի դրական արդյունքն է.
1.իմունագլոբուլին Էմ (Ig M) հեպատիտ Բ-ի վիրուսի կորիզային հակածնի նկատմամբ՝ հակա-ՀԲկ (anti-HBc) իմունագլոբուլին Էմ (Ig M) (այսուհետ՝ իմունագլոբուլին Էմ (Ig M) հակա-ՀԲկ),
2.հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի (HBsAg, այսուհետ՝ ՀԲմ) նկատմամբ հետազոտություն,
3.հեպատիտ Բ-ի «ե» հակածնի (HBeAg, այսուհետ՝ ՀԲե) նկատմամբ հետազոտություն,
4.հեպատիտ Բ-ի նուկլեինաթթվի (HBV-DNA, այսուհետ՝ ՀԲՎ ԴՆԹ) հայտնաբերում:
⦁ Համաճարակաբանական չափանիշը մարդուց մարդ փոխանցումն է, որը ներառում է փոխանցման հետևյալ ուղիները և գործոնները.
1.հաստատված վիրուսային հեպատիտով անձի հետ շփում (սեռական շփում, կենցաղային շփում վրիուսով բաղարկված հիգիենիկ պարագաների ընդհանուր օգտագործում) արյան և արյան պատրաստուկների փոխներարկում․

2.բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններում ինվազիվ միջամտություններ․չպաշտպանված սեռական հարաբերություններ․

3.ներարկային թմրամիջոցների գործածում․հաստատված դրական դեպք մորից ծնված երեխա։

⦁ Սուր հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում․

1..կասկածելի կլինիկական չափանիշներին համապատասխանող դեպք.
2.հավանական կլինիկական չափանիշներով յուրաէանչյուր անձ,համաճարակաբանական վերհուշում վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալների առկայություն հեպատիտ Բ-ի մակերեսային հակածնի(այսուհոտ՝ ՀԲՄ հակածնի) հայտնաբերումից առաջ՝ 6ամսվա ընթացքում․

3.հաստատված լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
4.Քրոնիկ հեպատիտ Բ-ի դեպքի դասակարգում՝
5.կասկածելի՝ արյան մեջ ՀԲմ հակածնի հայտնաբերում, առանց սուր հեպատիտի Բ-ի չափանիշների (երբ պացիենտը հետազոտվում է լյարդի քրոնիկ հիվանդության հետազոտության համար).
6.հավանական՝ կասկածելի դեպք, որի համաճարակաբանական վերհուշում առկա են վիրուսային հեպատիտ Բ-ի հնարավոր վարակվածության մասին տվյալներ.
7.հաստատված՝ կասկածելի դեպք, ՀԲմ հակածնի երկու դրական թեստերի արդյունքներով՝ առնվազն 6 ամիս տարբերությամբ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.