⦁ Կլինիկական չափանիշ. ցանկացած անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`
1. միզուկաբորբ.
2.արգանդափողերի սուր բորբոքում.
3. կոնքի բորբոքային հիվանդություն.
4.արգանդի պարանոցի բորբոքում.
5.մակամորձաբորբ.
6.ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում.
7. ֆարինգիտ.
8.հոդաբորբ.
9.շաղկապենաբորբով յուրաքանչյուր նորածին երեխա:
⦁ Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.հարուցչի (նեյսերիա գոնոռհոե (Neisseria gonorrhoeae)) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
2.հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով.
3.հարուցչի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում՝ կենսաբանական նյութի նմուշում նուկլեինաթթվի հիբրիդիզացիայի հետազոտության միջոցով.
4.տղամարդկանց միզուկային նմուշում ներբջջային գրամ-բացասական դիպլոկոկերի մանրադիտակային հայտնաբերում:
5.Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում կամ ուղղահայաց փոխանցում):
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող, համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: