ԼՅԱՄԲԼԻՈԶ (ՋԻԱՐԴԻԱԶ)

⦁ Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1. լուծ.
2.ցավեր որովայնի շրջանում.
3.աղիների փքվածություն.
4.ներծծման խանգարումներ (ստեատոռեա (կղանքում ճարպի մեծ քանակություն), քաշի կորուստ):
⦁ Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1.լյամբլիայի (ջիարդիա լամբլիա (Giardia lamblia)) բշտերի կամ տրոֆոզոիդների հայտնաբերում կղանքի մեջ, 12-մատնյա աղու (դուոդենալ) հեղուկում կամ բարակ աղու կենսանմուշում.
2.հակածնի հայտնաբերում կղանքում, 12-մատնյա աղու հեղուկում կամ բարակ աղու բիոպտատում.
3.լյամբլիայի ԴՆԹ-ի հայտնաբերում կղանքում, 12-մատնյա աղու հեղուկում կամ բարակ աղու բիոպտատում:
⦁ Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
2.մարդուց մարդ փոխանցում.
3.ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
4.շրջակա միջավայրի ազդեցություն:
⦁ Դեպքի դասակարգում.
1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.