⦁ Կլինիկական չափանիշ. դիտարկման համար էական չէ:
⦁ Ախտորոշիչ չափանիշներ. hետևյալներից առնվազն մեկը՝
1. էխինոկոկուս գրանուլոզուսի (Echinococcus granulosus) կամ էխինոկոկուս մուլտիլոկուլարիսի (Echinococcus multilocularis) ձևաբանություն կամ մակաբուծաբանություն (օրինակ՝ պրոտոսկոլեքսի առկայություն բշտային հեղուկում).
2. բշտերի վիրաբուժական նմուշներում էխինոկոկուս գրանուլոզուսի ախտաբանական մակրոսկոպիկ բշտերի հայտնաբերում.
3.օրգանների մասնահատուկ ախտահարումներ, որոնք հայտնաբերվել են պատկերավորման մեթոդներով (համակարգչային շերտագրում (այսուհետ՝ ՀՇ), ուլտրաձայնային հետազոտություն (այսուհետ ՈՒՁՀ), ՄՌՏ) և հաստատվել շճաբանական հետազոտությամբ.
4.շճաբանական թեստով հարուցչի (էխինոկոկուս սպպ. Echinococcus spp.) մասնահատուկ շիճուկային հակամարմինների բարձր զգայունություն և հաստատված բարձր մասնահատկություն.
5.էխինոկոկուս գրանուլոզուսի կամ էխինոկոկուս մուլտիլոկուլարիսի ԴՆԹ-ի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
⦁ Համաճարակաբանական չափանիշ. կիրառելի չէ:
⦁ Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կիրառելի չէ.
3.հաստատված դեպք՝ ախտորոշիչ չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: