ԴԵՆԳԵԻ ՏԵՆԴ

⦁Կլինիկական չափանիշ՝ տենդ (կլինիկական չափանիշները մեկնաբանվում են` հաշվի առնելով հիվանդությունը բնորոշող այլընտրանքային ախտորոշման առկայությունը):
⦁Լաբորատոր չափանիշ (շճաբանական հետազոտության արդյունքները մեկնաբանվում են համաձայն այլ ֆլավիվիրուսային վարակների նախկին ազդեցության և ֆլավիվիրուսի պատվաստման կարգավիճակի: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը վավերացվում են շիճուկի չեզոքացման կամ համարժեք այլ հետազոտությամբ).
1.հավանական դեպք. շիճուկի մեկ նմուշում հարուցչի (դենգեի վիրուսի) նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում.
2. հաստատված դեպք. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. հարուցչի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
բ. հարուցչի վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. հարուցչի վիրուսային հակածնի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
դ. հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում շիճուկի մեկ նմուշում և հաստատում չեզոքացման ռեակցիայի միջոցով.
ե. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում կամ դենգեի վիրուսի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ:
⦁Համաճարակաբանական չափանիշ՝ շարունակական փոխանցմամբ դենգե արձանագրված տարածքում ուղևորության կամ բնակության փաստ ախտանշանների ի հայտ գալուն նախորդող երկու շաբաթվա ընթացքում:
Դեպքի դասակարգում.
1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2. հավանական դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
3. հաստատված դեպք՝ յուրաքանչյուր անձ, որը համապատասխանում է հաստատված դեպքի լաբորատոր չափանիշներին:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.