Կլինիկական չափանիշ. յուրաքանչյուր անձ, որի մոտ առկա են հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
1. լուծ.
2.ցավ որովայնի շրջանում:
Լաբորատոր չափանիշ. հետևյալներից առնվազն մեկը՝
1. հարուցչի (կրիպտոսպորիդիում (Cryptosporidium)) օվոցիստերի առկայություն կղանքի մեջ.
2. հարուցչի առկայություն աղու պարունակության կամ բարակ աղու կենսանմուշում.
3. հարուցչի ԴՆԹ-ի հայտնաբերում կղանքի մեջ.
4. հարուցչի հակածնի հայտնաբերում կղանքի մեջ:
Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
1.մարդուց մարդ փոխանցում.
2. ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
3.կենդանուց մարդ փոխանցում.
4.բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
5. շրջակա միջավայրի ազդեցություն:
Դեպքի դասակարգում.
1.կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
2.հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
3.հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: