ԿԱԹԵՏԵՐ- ԱՍՈՑԱՑՎԱԾ ՎԱՐԱԿ (CRI)

Կենտրոնական երակային կաթետեր (ԿԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

  1. քանակական ԿԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք՝  >  15 ԳԱՄ/մլ (ԳԱՄ՝ գաղութ առաջացնող միավոր). 
  2. թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում:

Ծայրամասային երակային կաթետեր (ԾԵԿ) ասոցացված տեղային վարակը (առանց արյան ցանքի դրական արդյունքի) (CRI1-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

  1. քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝  >  15 ԳԱՄ/մլ.
  2. թարախի առկայություն կամ բորբոքում կաթետերի տեղադրման հատվածում կամ թունելում:

ԿԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-CVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին`

  1. քանակական ԿԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԿԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
  2. կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում:

ԾԵԿ ասոցացված ընդհանուր վարակը (առանց արյան դրական նմուշի) (CRI2-PVC) համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝

  1. քանակական ԾԵԿ ցանք՝ ≥ 103 ԳԱՄ/մլ, կամ կիսաքանակական ԾԵԿ ցանք՝ > 15 ԳԱՄ/մլ.
  2. կլինիկական ախտանշանները վերանում են կաթետերի հեռացումից հետո 48 ժամվա ընթացքում: 

ԿԵԿ ասոցացված արյան հունի վարակը՝ մանրէաբանական հաստատումով (CRI3-CVC), համապատասխանում է հետևյալ չափանիշներին՝

  1. արյան հունի վարակ, որը ի հայտ է եկել կաթետերը հանելուց (եթե այն հանվել է) 48 ժամ առաջ կամ հետո.
  2. նույն մանրէի անջատում՝ ըստ ստորև նշված եղանակներից որևէ մեկի՝

ա. ավելի քան 15 գաղութի աճ ներանոթային կանյուլայի ծայրից վերցված նմուշի կիսաքանակական ցանքում.

բ. արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է.

3. պացիենտի մոտ առկա է թարախային արտադրություն ախտահարված անոթի հատվածում և արյան ցանք չի կատարվել կամ արյան ցանքը բացասական է:

  • Նշում հաղորդման վերաբերյալ. հաղորդել զարկերակ-երակային տրանսպլանտատի, շունտի, խուղակի կամ ներանոթային կանյուլաների տեղադրման հատվածի վարակների մասին՝ առանց արյունից անջատված մանրէների՝ որպես զարկերակային կամ երակային վարակ: Հաղորդել զարկերակային կամ երակային վարակը, որը համապատասխանում է որպես CRI1 կամ CRI2 չափանիշին:
  • Էնդոկարդիտ (CVS-ENDO): Սրտի բնական կամ արհեստական փականի էնդոկարդիտը համապատասխանում է հետևյալ չափանիշներից առնվազն մեկին՝
  1. մանրէի անջատում պացիենտի փականի կամ հյուսվածքի նմուշի ցանքից.
  2. պացիենտի մոտ առկա են ստորև թվարկված նշաններից կամ ախտանշաններից առնվազն երկուսը, և՝ որոնք չունեն այլ հաստատված պատճառ.  տենդ (>38°C), սրտի նոր կամ փոփոխվող աղմուկ, էմբոլիկ երևույթներ, մաշկային դրսևորումներ (պետեխիաներ, կետային կամ գծային արյունազեղումներ, ցավոտ ենթամաշկային հանգույցներ), կանգային երևույթներ, սրտային անբավարարություն կամ սրտի հաղորդականության խանգարում, ինչպես նաև հետևյալներից առնվազն մեկը՝

ա. մանրէի անջատում արյան երկու կամ ավելի ցանքից.

բ. մանրէների հայտնաբերում ըստ Գրամի ներկված փականի հյուսվածքի նմուշի մեջ՝ երբ ցանքը բացասական է կամ ցանք չի կատարվել.

գ. փականային վեգետացիաներ, որոնք հայտնաբերվում են վիրահատության կամ դիահերձման ժամանակ.

դ. հակածինների նկատմամբ արյան կամ մեզի հետազոտությունների դրական արդյունք (հեմոֆիլուս ինֆլուենցե (Haemophilus influenzae), ստրեպտոկոկուս պնևմոնիա (Streptococcus pneumonia), նեյսերիա մենինգիտիդիս (Neisseria meningitidis), Բ խմբի ստրեպտակոկեր (Group B Streptococcus).

ե. նոր վեգետացիայի նշաններ, որոնք հայտնաբերվել են էխոսրտագրության ժամանակ.

3. եթե ախտորոշումը կատարվել է կենդանության օրոք, բժշկի կողմից նշանակված համապատասխան հակամանրէային բուժում:  

ա. թարախային արտադրություն միջնորմի հատվածից.

բ. մանրէի անջատում արյան կամ միջնորմի հատվածի արտադրության ցանքից.

գ. միջնորմի լայնացում ռենտգեն պատկերում:  

Նշում հաղորդման վերաբերյալ. սրտի վիրահատությունից հետո առաջացած մեդիաստինիտը, որն ուղեկցվում է օստեոմիելիտով, հաղորդվում է որպեսվիրաբուժական վերքի վարակ` օրգանի/տարածության (SSI-O):

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.