ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ՎԱՐԱԿ, ՆԵՐԱՌՅԱԼ ԽԼԱՄԻԴԻԱՅԻՆ ԼԻՄՖՈԳՐԱՆՈՒԼՈՄԱՆ (ՎԵՆԵՐԱԿԱՆ)

Կլինիկական չափանիշ. անձ, ում մոտ առկա է հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը` 

  1. խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի` հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը` 

ա. միզուկաբորբ (ուրեթրիտ). 

բ. մակամորձաբորբ (էպիդիդիմիտ). 

գ. արգանդափողերի սուր բորբոքում (սալպինգիտ). 

դ. արգանդի մարմնի լորձաթաղանթի սուր բորբոքում (էնդոմետրիտ). 

ե. արգանդի պարանոցի բորբոքում (ցերվիցիտ). 

զ. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում (պրոկտիտ). 

  1. նորածինների մոտ հետևյալ երկուսից առնվազն մեկը՝ 

ա. շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ). 

բ. թոքաբորբ. 

  1. խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով՝ հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը`  

ա. միզուկաբորբ. 

բ. սեռական օրգանների խոց. 

գ. աճուկային լիմֆադենոպաթիա. 

դ. արգանդի պարանոցի բորբոքում.

ե. ուղիղ աղիքի լորձաթաղանթի բորբոքում: 

Լաբորատոր չափանիշ.  

  1. խլամիդիային վարակ առանց լիմֆոգրանուլոմայի. հետևյալներից առնվազն մեկը` 

ա. հարուցչի (խլամիդիա տրախոմատիս (Chlamydia trachomatis)) անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց. 

բ. հարուցչի հայտնաբերում կենսաբանական նմուշում՝ ուղղակի ֆլուորեսցենտային հակամարմինների թեստով. 

գ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում նուկլեինաթթուների ամպլիֆիկացիայի մեթոդով. 

  1. խլամիդիային վարակ լիմֆոգրանուլոմայով. հետևյալներից առնվազն մեկը՝ 

ա. հարուցչի անջատում անոգենիտալ հատվածի նմուշից կամ շաղկապենուց. 

բ. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նմուշում և L1, L2 կամ L3-ի շճատիպի (գենոտիպի) նույնականացում:

Համաճարակաբանական չափանիշ. մարդուց մարդ փոխանցում համաճարակաբանական կապ (սեռական շփում կամ ուղղահայաց փոխանցում): 

Դեպքի դասակարգում.  

  1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ. 
  2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.  
  3. հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.