Կլինիկական չափանիշ. տենդ (կլինիկական չափանիշները մեկնաբանվում են` հաշվի առնելով հիվանդությունը լիովին բնորոշող այլընտրանքային ախտորոշման առկայությունը):
Լաբորատոր չափանիշ (շճաբանական հետազոտության արդյունքները մեկնաբանվում են՝ հաշվի առնելով նախկինում տարած այլ ալֆավիրուսներով պայմանավորված հիվանդությունները).
- հավանական դեպք. մեկ շիճուկի նմուշում չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հակամարմինների հայտնաբերում.
- հաստատված դեպք. հետևյալներից առնվազն մեկը՝
ա. չիկունգունյա վիրուսի անջատում կենսաբանական նյութի նմուշից.
բ. չիկունգունյա վիրուսային նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում.
գ. չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ իմունագլոբուլին Էմ (Ig M) հայտնաբերում մեկ շիճուկի նմուշում և հաստատում չեզոքացմամբ.
դ. շիճուկի զույգ նմուշներում շճափոխարկում (սերոկոնվերսիա) կամ չիկունգունյայի նկատմամբ մասնահատուկ հակամարմինների տիտրի քառակի աճ:
Համաճարակաբանական չափանիշ. ախտանշանների ի հայտ գալուց երկու շաբաթ առաջ բնակության կամ այցելության փաստ չիկունգունյա հիվանդության շարունակական փոխանցում արձանագրող տարածքում:
Դեպքի դասակարգում.
- կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
- հավանական դեպք՝ անձ, որը համապատասխանում է կլինիկական և համաճարակաբանական չափանիշներին և հավանական դեպքի լաբորատոր չափանիշներին.
- հաստատված դեպք՝ լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:
Շճաբանական արդյունքները մեկնաբանվում են՝ հաշվի առնելով տարած այլ ֆլավիվիրուսներով պայմանավորված հիվանդությունները և պատվաստումային կարգավիճակը: Նման իրավիճակներում հաստատված դեպքերը պետք է վավերացվեն շիճուկի չեզոքացման հետազոտությամբ կամ այլ համարժեք հետազոտություններով: