Կլինիկական չափանիշ. անձն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝
- լուծ.
- որովայնային ցավ.
- տենդ:
- Լաբորատոր չափանիշ. հետևյալ երկուսից առնվազն մեկը՝
- հարուցչի (մարդու համար ախտածին կամպիլոբակտերի (Campylobacter spp.)) անջատում կենսաբանական նյութի նմուշից (մարդու համար ախտածին կամպիլոբակտերի (Campylobacter spp.) նկատմամբ հակամանրէային զգայունության որոշումը պետք է կատարվի նմուշների ներկայացուցչական ենթախմբերում).
- հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
Համաճարակաբանական չափանիշ. հետևյալ հինգ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
- կենդանուց մարդ փոխանցում.
- մարդուց մարդ փոխանցում.
- ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
- բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն.
- շրջակա միջավայրի ազդեցություն:
Դեպքի դասակարգում.
- կասկածելի դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ (կասկածվում է որպես աղիքային վարակ, ոչ որպես էնտերիտ՝ հարուցված կամպիլոբակտերիաներով).
- հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
- հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ: