ԲՐՈՒՑԵԼՈԶ

Կլինիկական չափանիշներ. տենդ ունեցող անձ, որն ունի հետևյալ ախտանշաններից առնվազն մեկը՝ 

  1. քրտնարտադրություն (հատկապես գիշերային՝ առատ, տհաճ հոտով). 
  2. սարսուռ. 
  3. հոդացավ. 
  4. թուլություն. 
  5. դեպրեսիա. 
  6. գլխացավ. 
  7. անորեքսիա: 
  8. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝ 
  1. հարուցչի (մարդու համար ախտածին բրուցելաների (Brucella spp.)) անջատում կենսաբանական նյութի նմուշից. 
  2. հարուցչի նկատմամբ առաջացած մասնահատուկ (սպեցիֆիկ) հակամարմինների հայտնաբերում (ստանդարտ ագլուտինացիայի ռեակցիա, կոմպլեմենտի կապման ռեակցիա, էլայզա (ELISA)) արյան շիճուկում հակամարմինների քառակի կամ ավել անգամ աճ սուր և կոնվալեսցենտ փուլերի միջև 2 կամ ավել շաբաթ ընդմիջումով.  
  3. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում: 

Համաճարակաբանական չափանիշ. ստորև թվարկված համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝ 

  1. բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն. 
  2. վարակված կենդանուց ստացված մթերքի (կաթ, կաթնամթերք) ազդեցություն. 
  3. կենդանուց մարդ փոխանցում (բաղարկված արտադրություններ կամ օրգաններ՝ հեշտոցային արտադրություն, ընկերք). 
  4. ընդհանուր աղբյուրի ազդեցություն. 
  5. լաբորատոր ազդեցություն: 

Դեպքի դասակարգում. 

  1. կասկածելի դեպք` կիրառելի չէ.
  2. հավանական դեպք՝ կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող անձ. 
  3. հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.