ՍԻԲԻՐՅԱՆ ԽՈՑ (ԱՆԹՐԱՔՍ)

  1. Կլինիկական չափանիշներ. անձն ունի հետևյալ կլինիկական ձևերից առնվազն մեկը՝
  2. սիբիրյան խոցի մաշկային ձև. հետևյալ նշաններից առնվազն մեկը՝

ա. պապուլյար կամ վեզիկուլյար ախտահարում.

բ. սեղմված սև, անցավ (նույնիսկ ասեղով ծակելիս) խիտ կեղև (ստրուպ)՝ շրջապատող այտուցով.  

  1. սիբիրյան խոցի աղեստամոքսային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝

ա. սուր, կտրող բնույթի ցավեր որովայնում.

բ. լուծ և փսխում. 

  1. սիբիրյան խոցի թոքային ձև. տենդ կամ տենդային վիճակ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝ 

ա. սուր շնչառական խանգարում.

բ. միջնորմի լայնացման ճառագայթաբանական (ռադիոլոգիական) նշաններ. 

  1. սիբիրախոցային մենինգիտ. տենդ և հետևյալ նշաններից առնվազն մեկը՝

ա. ցնցումներ.

բ. գիտակցության կորուստ.

գ. մենինգեալ նշաններ.

  1. սիբիրախոցային սեպտիցեմիա: 
  2. Լաբորատոր չափանիշներ. հետևյալներից առնվազն մեկը՝
  1. հարուցչի (բացիլուս անթրացիս՝ Bacillus anthracis) անջատում կենսաբանական նյութի նմուշից.
  2. հարուցչի նուկլեինաթթվի հայտնաբերում կենսաբանական նյութի նմուշում:
  3. Համաճարակաբանական չափանիշներ. հետևյալ համաճարակաբանական կապերից առնվազն մեկը՝
  1. կենդանուց մարդ փոխանցում.
  2. ընդհանուր աղբյուրի ազդեցություն.
  3. բաղարկված սննդի կամ խմելու ջրի ազդեցություն:
  4. Դեպքի դասակարգում.
  1. կասկածելի դեպք՝ կիրառելի չէ.
  2. հավանական դեպք` կլինիկական չափանիշներին համապատասխանող և համաճարակաբանական կապ ունեցող յուրաքանչյուր անձ.
  3. հաստատված դեպք՝ կլինիկական և լաբորատոր չափանիշներին համապատասխանող յուրաքանչյուր անձ:

Վերադառնալ

Կիսվել՝

Հիվանդություններ

ՀԱԿԱՄԱՆՐԷԱՅԻՆ ԴԵՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՐՈՇՈՒՄ ԵՎ ԴԱՍԱԿԱՐԳՈՒՄ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՎԱՐԱԿ (SYS)

ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ՎԵՐՔԻ ՎԱՐԱԿ (SSI)

ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՎԱՐԱԿ (REPR)

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.