Ստացել է ISO 35001:2019 «կենսառիսկի կառավարումը լաբորատորիաների և հարակից այլ կազմակերպությունների համար» միջազգային վկայագիրը։
Այն հաստատում է, որ մեր գործունեությունը կենսաբանական վտանգների և կենսառիսկերի կառավարման ոլորտներում համապատասխանում է միջազգային բարձր չափանիշներին։
Ապահովում է աշխատակիցների, շրջակա միջավայրի անվտանգության և հանրային առողջապահական ոլորտում բարձր վստահությունը։
Սա ՀՎԿ ազգային կենտրոնի բարձր պատասխանատվությամբ ու մասնագիտական նվիրվածությամբ կատարվող աշխատանքի հերթական ապացույցն է: