Քննարկվել են խմելու ջրի որակին վերաբերող հարցեր

Ս.թ. հոկտեմբերի 14-ից 18-ը ԹԱՅԵՔՍ ծրագրի շրջանակներում ձևավորված Եվրոպական Միության միջազգային փորձագետներն աշխատանքային այցով գտնվել են Հայաստանի Հանրապետությունում։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ճանապարհային քարտեզի և գործողությունների ծրագրով նախատեսված է խմելու ջրի ստանդարտների հաստատում և մոնիթորինգի համակարգի ստեղծում՝ Եվրոպական Միության խորհրդի 1998 թվականի նոյեմբերի 3–ի «Մարդու կողմից սպառման համար նախատեսված ջրի որակի մասին» 98/83/ԵՀ Հրահանգի պահանջների համապատասխան:

Ճանապարհային քարտեզի և գործողությունների կատարումն ապահովելու նպատակով այցի ընթացքոմ ուսումնասիրվել են խմելու ջրի որակին վերաբերող իրավական դաշտը, մոնիթորինգի իրավական, տեխնիկական, այդ թվում՝ լաբորատոր և մեթոդաբանական կարողությունները, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման  ազգային կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում և քննարկում։

Հանդիպմանը մասնակցել և զեկույցներով հանդես են եկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Շրջակա միջավայրի նախարարությունների, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ ներկայացուցիչները։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.