Պատվաստումից հետո COVID-19-ի դեպքերը նվազել են 80%-ով

Պատվաստումից հետո` «Pfizer», «Moderna» ,«AstraZeneca» պատվաստանյութերի առաջին դեղաչափը կատարելուց հինգ շաբաթ անց, COVID-19-ի հիվանդացության դեպքերը նվազել են 80%-ով:

Պատվաստումից հետո` առաջին դեղաչափը ստանալուց 35 օր անց, գրանցվել է վարակման 80%, հոսպիտալացման 90% և մահացության 95% ցուցանիշների նվազում:

Իտալիան Եվրոպական Միության անդամ առաջին երկիրն է, որն ուսումնասիրել է COVID-19-ի դեմ պատվաստումների արդյունքները՝ ցույց տալով իմունականխարգելմանն ուղղված դրա իրական ազդեցությունը: Ուսումնասիրությունն իրականացվել է Իտալիայի Առողջապահության ազգային ինստիտուտի (ISS) և Իտալիայի առողջապահության նախարարության կողմից՝ Իտալիայում 13,7 միլիոն պատվաստված մարդկանց շրջանում: Գիտնականներն ուսումնասիրել են տվյալներն Իտալիայում պատվաստումները սկսելու առաջին օրվանից՝ 2020 թվականի դեկտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի մայիսի 3-ը:

Մայիսի 15-ի դրությամբ` շուրջ 8,3 միլիոն իտալացի կամ բնակչության 14%-ն ամբողջությամբ պատվաստվել են, իսկ շուրջ 10 միլիոն մարդ ստացել է պատվաստանյութերի առաջին դեղաչափը: Ուսումնասիրության մեջ ընդգրկված գրեթե 14 միլիոն մարդկանց շրջանում «Pfizer» և «Moderna» ընդունածների 95%-ն ավարտել է պատվաստումը 2 դեղաչափով, մինչդեռ «AstraZeneca» պատվաստվածներից ոչ ոք դեռևս երկրորդ դեղաչափը չի ստացել` հաշվի առնելով, որ այն կատարվում է առաջինից 12 շաբաթ անց:

Հղումն այստեղ

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.