Ներկայացվել են հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի արձանագրման նոր մոտեցումները

Մարտի 12-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի պատճառահետևանքային կապի գնահատում» թեմայով աշխատաժողով։ Քննարկմանը մասնակցում էին հիվանդանոցների, առողջության առաջնային պահպանման և գիտության ոլորտի ներկայացուցիչներ։ Աշխատաժողովի նպատակն էր հետպատվաստումային անբարեհաջող դեպքերի արձանագրման նոր մոտեցումների ներկայացումը հանրապետության առողջապահական համակարգի ներկայացուցիչներին։

Քննարկման ընթացքում միջազգային փորձագետների կողմից ներկայացվեցին իմունականխարգելման հաջողություններն ու մարտահրավերները և հետվաստումային անբարեհաջող դեպքերի ազդեցությունը գործընթացի վրա, պատվաստանյութերի անվտանգության մշտադիտարկման արդյունքները, ինչպես նաև պատճառահետևանքային կապի գնահատման գործնական խորհուրդներ։

Հաջորդիվ նախատեսվում են նաև դասընթացներ ոլորտի ներկայացուցիչների համար։

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.