Մաքուր ձեռքերի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի հոկտեմբերի 15-ին նշվում է Մաքուր ձեռքերի համաշխարհային օրը:

Որոշումն ընդունվել է 2008 թվականին` ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ:

Սա առիթ է մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնելու, թե առողջության համար որքան կարևոր է  ձեռքերի կանոնավոր լվացումը։

Հիշեցնենք, որ չլվացված ձեռքերով մարդու օրգանիզմ կարող են անցնել այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են խոլերան, վիրուսային թոքաբորբը, հեպատիտը, գրիպը և սուր շնչառական վարակները:

Օրվա ընթացքում իրականացվող լայնածավալ միջոցառումների նպատակը  մեկն է` հանրության ուշադրությունը սևեռել այդ պարզ, սակայն շատ կարևոր հիգիենիկ գործընթացի անհրաժեշտության վրա` որպես բազմաթիվ  հիվանդությունների կանխարգելման հիմնական մոտեցում:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.