«Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնության ՌՈՍՊՈՏՐԵԲՆԱԴԶՈՐ դաշնային ծառայության Ստավրապոլի «Հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի» տնօրենի հրավերով ս.թ. հոկտեմբերի 21-22-ը մասնակցել է «Հատուկ վտանգավոր վարակները Կովկասում» թեմայով քննարկումներին։

Հայ-ռուսական համագործակցության շրջանակներում և դրա ընդլայնման նպատակով՝ քննարկվել են հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակների դիմակայման մի շարք հարցեր: Քննարկվել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների նոր մեթոդների ներդրման և առկա մեթոդների կատարելագործման ուղղությամբ հարցեր, ինչը հետագայում հնարավորություն է ընձեռելու իրականացնելու հատուկ վտանգավոր վարակների կանխատեսման մոդելավորումներ, ինչպես նաև «իրական ժամանակում» արագ արձագանքում՝ կանխելով վարակիչ հիվանդությունների (ժանտախտ, տուլարեմիա, լեպտոսպիրոզ և այլն) դեպքերը բնակչության շրջանում:

Պատվիրակությունը՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի  գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանի գլխավորությամբ, շրջայց է կատարել Ռուսաստանի Դաշնության ՌՈՍՊՈՏՐԵԲՆԱԴԶՈՐ դաշնային ծառայության Ստավրապոլի «Հակաժանտախտային գիտահետազոտական ինստիտուտի» հատուկ վտանգավոր վարակների լաբորատորիայի նորակառույց մասնաշենքում, ծանոթացել լաբորատորիայում իրականացվող հետազոտությունների մեթոդաբանություններին, սարքեր – սարքավորումներին և նոր մոտեցումներին:

Բնակչության իրազեկում

10 մահացու հիվանդություն, որոնք կարող են վերադառնալ մոտ ապագայում
Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից
Ովքե՞ր և ինչու՞ պետք է պատվաստվեն գրիպի դեմ
Ի՞նչ է սպասվում պատվաստումից հետո և ի՞նչ պետք է անել
This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.